Սպորտ

Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը մեծ սպասելիքներ ունի Լոնդոնի ՕԽ վարկանիշային մրցաշարից 

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը մեծ սպասելիքներ ունի Լոնդոնի ՕԽ վարկանիշային մրցաշարից 

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանու անդամ Անի Հովսեփյանը մեծ ակնկալիքներ ունի Լոնդոնի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարից:

«Շատ լավ մարզավիճակում եմ, և դեռևս վերջին նախապատրաստական աշխատանքներն ենք տանում: Առաջին անգամ է, որ մասնակցում եմ Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Հովսեփյանը:

Նա շեշտեց, որ իր համար առանձնակի պատասխանատվություն է Հայաստանը ներկայացնել այս մրցաշարում: «Լիահույս եմ, որ միջազգային այս մրցաշարում սպասելիքներս կարդարանան»,-ասաց նա:

Լոնդոնի մրցաշարին կմասնակցեն Կորյուն Սողոմոնյանը՝ 52 կգ, Արթուր Բազեյանը՝ 57 կգ, Հովհաննես Բաչկովը՝ 63 կգ, Գուրգեն Մադոյանը՝ 69 կգ, Արման Դարչինյանը՝ 75 կգ, Գոռ Ներսիսյանը՝ 81 կգ, Նարեկ Մանասյանը՝ 91 կգ, Գուրգեն Հովհաննիսյանը՝ +91կգ: Կանանց պայքարում հանդես կգան Անուշ Գրիգորյանը՝ 51կգ և Անի Հովսեփյանը՝ 69 կգ:

Լոնդոնումկայանալիքմրցաշարըկմեկնարկիմարտի 14-ինևկեզրափակվի 24-ին:Բացիայս,բռնցքամարտիկներըևսմեկհնարավորությունկունենանպայքարելուԽաղերիուղեգրիհամարավելիուշ՝արդենՓարիզում:

ԸնտրանինԼոնդոնկմեկնիմարտի 10-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում