Բռնցքամարտի ընտրանին վերջին մարզումն անցկացրեց Լոնդոնի վարկանիշային մրցաշարից առաջ
1 րոպեի ընթերցում
![Բռնցքամարտի ընտրանին վերջին մարզումն անցկացրեց Լոնդոնի վարկանիշային մրցաշարից առաջ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/03/1007826.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականը վերջին մարզումն անցկացրեց Լոնդոնի օլիմպիական վարկանիշային մրցաշարից առաջ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օլիմպավանում կայացած մարզմանը մասնակցում էին այն բռնցքամարտիկները, որոնք կմասնակցեն մրցաշարին, բացառությամբ Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը, ով այժմ Գյումրիում է և ընտրանին կմիանա վաղը:
Լոնդոնի մրցաշարին կմասնակցեն` Կորյուն Սողոմոնյանը՝ 52 կգ, Արթուր Բազեյանը՝ 57 կգ, Հովհաննես Բաչկովը՝ 63 կգ, Գուրգեն Մադոյանը՝ 69 կգ, Արման Դարչինյանը՝ 75 կգ, Գոռ Ներսիսյանը՝ 81 կգ, Նարեկ Մանասյանը՝ 91 կգ, Գուրգեն Հովհաննիսյանը՝ +91կգ: Կանանց պայքարում հանդես կգան Անուշ Գրիգորյանը՝ 51կգ և Անի Հովսեփյանը՝ 69 կգ:
Լոնդոնում կայանալիք մրցաշարը կմեկնարկի մարտի 14-ին և կեզրափակվի 24-ին: Բացի այս, բռնցքամարտիկները ևս մեկ հնարավորություն կունենան պայքարելու Խաղերի ուղեգրի համար ավելի ուշ՝ արդեն Փարիզում:
Ընտրանին Լոնդոնի կմեկնի մարտի 10-ին: