Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը քարոզչական բուկլետներ է բաժանում Լոռու մարզում

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը քարոզչական բուկլետներ է բաժանում Լոռու մարզում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի բուկլետներ է բաժանում Լոռու մարզում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում զրուցում է նաև բնակիչների հետ:

Նիկոլ Փաշինյանը այժմ գտնվում է Ստեփանավան քաղաքում, այցելել է նաև Գյուլագարակ, ծանոթացել բնակիչների խնդիրներին, սակայն նշել, որ քարոզարշավի փուլում որևէ նյութական խոստում տալ չի կարող: Այցի ընթացքում Փաշինյանը եղել է նաև Դենդրոպարկում:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում