Հայկական բեռնատարները բարեհաջող հատել են հայ-վրացական սահմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական բեռնատարները բարեհաջող հատել են հայ-վրացական սահմանը և շուտով սահմանված ընթացակարգով կուղեկցվեն դեպի հաջորդ մաքսային կետ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ու Պետական եկամուտների կոմիտեն օպերատիվ կապի մեջ է տարանցում իրականացնող տնտեսավարողների հետ`առանց խոչընդոտների կազմակերպելու բեռնափոխադրումները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը:

Իրանական ծագման մթերք տեղափոխող մի քանի հայկական բեռնատարներ վերջին օրերին չէին կարողանում հատել հայ-վրացական սահմանը, քանի որ վրացական կողմը ժամանակավորապես արգելել էր իրանական ծագման մթերքի ներմուծումը՝ պայմանավորված Իրանում կորոնավիրուսի տարածմամբ։ Հայկական որոշ կազմակերպություններ և անհատներ պարբերաբար իրանական մթերք, հիմնականում՝ միրգ ու բանջարեղեն են արտահանում Ռուսաստան՝ Հայաստանը և Վրաստանը օգտագործելով որպես տարանցիկ երկիր։ Վրաստանը փետրվարի 28-ից, սակայն, ժամանակավորապես արգելել էր իրանական և իտալական մթերքի ներմուծումը։ Հայ գործարարները փաստի առաջ են կանգնել։ Ապրանքն Իրանից ներկրել են Հայաստան, տեղափոխել իրենց պատկանող կամ վարձակալած բեռնատարների մեջ, սակայն չեն կարողանում հատել Վրաստանի սահմանը՝ արգելքի պատճառով։

Վրաստանի կառավարության մարտի 2-ի որոշմամբ փոփոխություններ են կատարվել Վրաստանում նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու և կորոնավիրուսային նոր դեպքերին արագ արձագանքելու գործողությունների ծրագրերում:Փոփոխությունները ներառում են նաև կորոնավիրուսի վարակվածության բարձր ռիսկայնություն ունեցող երկրներից Վրաստանի տարածքով սահմանային մի անցակետից մինչև մեկ այլ սահմանային անցակետ տարանցիկ անցնող բեռնատար փոխադրամիջոցների ուղեկցում՝ ուղեկցողի առկայություն (իրենցանձնակազմիհետմիասին)։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից որպես ռիսկային գոտի ճանաչված տարածքներում գտնված տրանսպորտային միջոցների վարորդները փոխարինվում են այլ ֆիզիկական անձով, ով չի պատկանում ռիսկային խմբին։ Մաքսային ծառայության լիազորված աշխատակցի հսկողության ներքո իրականացվում է տրանսպորտային միջոցի ամբողջական ախտահանում, իսկ բեռնատար փոխադրամիջոցի վարորդը (օտարերկրյա քաղաքացին), ով վարել է մեքենան սահմանը հատելիս, հետ է ուղարկվում կամ կլինիկական վիճակով պայմանավորված ենթարկվում է կարանտինի/ տեղափոխվում է բժշկական հաստատություն։ Այժմ համապատասխան աշխատանքներ են իրականացվում տեխնիկական լուծումների ուղղությամբ՝ վերոնշյալ որոշման իրականացումն ապահովելու նպատակով։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան