Կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները շարունակվում են. իրավիճակը վերահսկվում է 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության մարտի 5-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց, թե ինչ իրավիճակ ունենք կորոնավիրուսի դեմ տարվող պայքարում:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ բոլոր միջոցառումները շարունակում են իրականացվել: «Ունենք մեկ հաստատված դեպք, որը գտնվում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, և 31 քաղաքացիներ, որոնք հատուկ մեկուսացված պայմաններում գտնվում են Ծաղկաձորում: Բոլորի ինքնազգացողությունը և առողջությունը լավ է, ոչ մեկը որևէ գանգատ չունի, այդ թվում՝ հաստատված պացիենտը: Երեկ հետազոտել ենք նրա կնոջը, որի մոտ հերքվել է հիվանդության առկայությունը: Այսինքն՝ ինքը համարվելով վարակիչ հիվանդություն, մեր սեփական փորձով տեսնում ենք, որ շատ վարակիչ չէ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա և նշեց, որ 162 նմուշ է մինչ օրս վերցվել, միայն մեկն է հաստատվել: Ըստ նրա, ամեն օր կատարվում են նմուշառումներ, ամեն ինչ վերահսկելի է, և հանրապետությունը կարող է շարունակել իր բնականոն կյանքով ապրել:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց նաև՝ արդյոք «Գոլդեն Փելես»-ում գտնվող քաղաքացիներն ապահովվա՞ծ են ամեն ինչով:

Նախարարը վստահեցրեց, որ ամեն ինչով ապահովված են, այդ թվում՝ ինտերնետ կապով, գրքերով: Նրանք այնտեղ մնալու են մինչև մարտի 14-ը: Նախարարը հայտնեց, որ Չինաստանում նոր դեպքերի գրանցման և մահերի տեմպը կտրուկ անկում է ապրել: «Սակայն, աշխարհի այլ երկրներում իրավիճակը բարդանում է՝ Հարավային Կորեայում, Իրանում, Իտալիայում, ևս մի քանի հարյուր դեպքեր գրանցվել են Ֆրանսիայում ու Գերմանիայում: Վրաստանում և Ռուսաստանում իրավիճակն ավելի լավ է, ակնկալվում է, որ եթե եվրոպական երկրները կարողանան ճիշտ միջոցառումներ իրականացնել, պիկն անցկացնելուց հետ երկու-երեք շաբաթից նորից նվազում կտեսնենք այդ երկրներում»,- ասաց նա և նշեց, թե գտնում է, որ սահմանափակող միջոցառումներին մենք ևս կարող ենք անդրադառնալ, այդ թվում՝ Չինաստանի հետ:

Հայերեն English Русский

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին

Գրոսին անընդունելի է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումը, որի հետևանքով կա զոհ