ՀՀ-ից դիմակներ են արտահանվել. ՏՄՊՊՀ-ն բանակցում է արտերկրից նոր խմբաքանակ ներմուծելու ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված, Հայաստանի տարածքի 90 դեղատանը, ինչպես նաև դեղատնային ցանցերում իրականացված դիտանցման արդյունքում պարզվել է, որ խոշոր ցանցերը դիմակների գները չեն բարձրացրել, սակայն կա դրանց դեֆիցիտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

«Դեղատներում մարտի 1-ին իրականացված դիտանցման արդյունքում պարզել ենք, որ ոչ խոշոր վաճառողների կողմից դիմակներ են արտահանվել: Արձանագրել ենք նաև, որ որևէ խոշոր ներմուծողի մոտ դիմակի գները չեն բարձրացվել: Այս պահին կան ցանցեր, որտեղ դիմակ չկա, բայց գները չեն աճել»,- նշեց Գևորգյանը:

Նրա խոսքով՝ իրականությանը չի համապատասխանում այն տեղեկությունը, թե ստեղծվում է դիմակների արհեստական դեֆիցիտ կամ առկա է գների չհիմնավորված բարձրացում: «Փոքր դեղատներում կա դիմակների գների բարձրացում, օրինակ՝ մինչև 200 կամ 300 դրամ: Այս պահին բանակցություններ ենք վարում մեր դրսի գործընկերներին հետ, որպեսզի ՀՀ-ի ներմուծողները կարողանան դիմակների նոր խմբաքանակ բերել: Դրսի գործընկերները հայտնում են, որ ամբողջ աշխարհում կա դիմակների դեֆիցիտ»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահը:

Գևորգյանը նաև շեշտեց, որ Առողջապահության նախարարությունն ունի պահեստավորված դիմակների քանակ, պետական ռեզերվում դրանց պակասը չկա:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ի վաղ առավոտյան: Վարակվածը 29-ամյա մի տղամարդ է, ով Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին: Մարտի 1-ին Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում մեկուսացվել է 32 մարդ, ովքեր ինքնաթիռում շփվել են այդ տղամարդու հետ: Այս պահին թեստավորվել է ևս 9 հոգի, և այժմ կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովում սպասում են դրանց պատասխաններին:

Հայերեն English Русский

Կառավարությունը միջոցներ է հատկացրել մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին