Հասարակական

Գեղարքունիքի մարզում փակ կամ դժվարանցանելի ճանապարհներ չկան

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում փակ կամ դժվարանցանելի ճանապարհներ չկան

ԳԱՎԱՌ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում մարտի 1-ի լույս 2-ի գիշերը տեղացած թույլ ձյունը խնդիրներ չի առաջացրել ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանը, մարզի տարածքում տեղացած ձյան շերտը կազմել է մի քանի սանտիմետր, որը չի ուղեկցվել բքերով: «Այս պահի դրությամբ բաց ու անցանելի են մարզի բոլոր ճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է միայն բեռնատար մեքենաների համար: Որոշ տեղերում գիշերային ժամերին ձեւավորվել է մերկասառույց, որի վերացման համար այժմ կատարվում են մշակման աշխատանքներ»,-ներկայացրեց բաժնի պետը:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում