Թուրքիայում «պայթունավտանգ» իրավիճակ է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում թուրքական ագրեսիայի և Ռուսաստանի հետ առճակատման գնալու ֆոնին, Թուրքիայում իրավիճակը գնալով լարվում է: Ռազմական տեխնիկայի և մարդկային կորուստները լուրջ մտահոգության տեղիք են տալիս: Թուրքական մեդիադաշտում շրջանառվում են 33-34 զինծառայողի մահվան մասին լուրերը, մինչդեռ արտասահմանյան լրատվամիջոցների տվյալներով, այդ թիվը գերազանցում է 100-ը:

ԱՄՆ-ն հրաժարվում է օգնություն ցուցաբերել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին: Ավելին՝ տեղեկություն կա, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վաղը հանդիպելու է թալիբների առաջնորդների հետ, ինչի արդյունքում հնարավոր է, որ նրանք Աֆղանստանում իրավիճակի կայունացման շուրջ համաձայնության գան: Սիրիայում ռազմական գործողությունների մասնակցելու պատրաստ չէ նաև հակաթուրքական Եվրոպան:

Ըստ էության, Էրդողանը քաղաքական աջակցությունը կորցնում է նաև երկրի ներսում: Քեմալականները կոչ են անում Էրդողանին ոչ թե պատերազմ մղել Ասադի դեմ, այլ նրա հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ, իսկ հանրության լայն շերտեր նրա առաջ վրեժխնդրության պահանջ են դնում: Ստացվում է՝ հասարակական տրամադրությունները հակասական են. մի կողմից դժգոհություններ կան Էրդողանի անգործությունից, մյուս կողմից էլ անիմաստ պատերազմին վերջ դնելու պահանջ: Թուրքական զինված ուժերն էլ ոգևորված չեն. յուրայինների կորուստն ու իշխանությունների անհեռանկար գործողությունները բողոքի ալիք են բարձրացնում զինծառայողների շրջանում: Որոշակի աղբյուրներից էլ տեղեկատվություն է տարածվել, թե քրդական զինված խմբավորումները պատրաստվում են ուժեղ հարված հասցնել թուրքական զորքի ուղղությամբ:

Թուրքիայի տնտեսությունը եւս այդքան էլ լավ վիճակում չէ. արտաքին և ներքին քաղաքական անկայուն վիճակը հանգեցրել է ֆոնդային բորսայի՝ 10 տոկոսով նվազմանը:

Այս ամենի ֆոնին Էրդողանը լուռ է: Փոխարենը Թուրքիայի նախագահի ընտանիքին պատկանող A-Haber News-ի մշտական մեկնաբանն է հայտարարել, թե Ռուսաստանը, որտեղ 25 միլիոն մուսուլման է ապրում, ներսից պառակտվելու է. «Թուրքիան նախկինում Ռուսաստանի հետ 16 անգամ ճակատամարտել է, այժմ էլ պատրաստ է նույնն անելու: Մեր վրեժը սարսափազդու է լինելու»,- հայտարարել է նա:

Հաշվի առնելով Թուրքիայում նման գերլարված իրավիճակը՝ կարելի է ենթադրել, որ մոտ ապագայում այն կարող է և հանգեցնել ռազմական հեղաշրջման:

Կարապետ Էրոյան

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում