Տնտեսագետները 2019-ի տնտեսական աճի կառուցվածքում և՛ դրական, և՛ մտահոգիչ փաստեր են արձանագրում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսագետները Հայաստանում 2019-ին տնտեսական աճի կառուցվածքում առանձնացնում են ինչպես մտահոգիչ, այնպես էլ գոհացնող ցուցանիշներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանք նման տեսակետներ հայտնեցին ասուլիսում:

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը կարծում է, որ 2019-ը տնտեսական առումով բավականին լավ տարի էր: Նա նկատեց՝ տնտեսական աճի 7.6 տոկոս ցուցանիշը վերջին 10 տարում արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է, և տարածաշրջանում ամենաբարձր տնտեսական աճն է: «Երբ նայում ենք տնտեսական աճի կառուցվածքին, տեսնում ենք, որ դեռ որոշակի բաերլավումների կարիք կա, բայց որոշներն արդեն արվել են: Ի հեճուկս այն կարծիքների, թե տնտեսական աճը ապահովվել է հիմնականում խաղային ոլորտի կամ մեքենաների հաշվին, պաշտոնական տվյալներով տեսնում ենք, որ տնտեսական աճին ամենաշատը նպաստել է մշակող արդյունաբերությունը, երկրորդ տեղում ֆինանսական և ապահովագրական ծառայությունների ոլորտն է: Իսկ կոնկրետ խաղային ոլորտը, որի մեջ են մտնում նաև մշակույթը, զվարճությունները, հանգիստը, տնտեսական աճին նպաստել են մոտ 0.5 տոկոսային կետի չափով»,-ասաց Թունյանը:

Նա նաև շեշտեց՝ 2019-ին տեղի են ունեցել որոշակի քայլեր, որոնց արդյունքները կզգացվեն արդեն այս տարվա սկզբից: Այդպիսի քայլերից են, մասնավորապես, հարկային օրենսգրքի փոփոխությունները, նվազագույն աշխատավարձի բարձրացումը և այլն:

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ տնտեսությունը շարունակում է իներցիոն բնույթ կրել: «Տնտեսության կառուցվածքում չունենք հիմնարար փոփոխություններ և դեպի առաջընթաց ապահովող քաղաքականություն: Դա են ցույց տալիս կառուցվածքում նաև այն ոլորտների անկումները, ինչպիսին է գյուղատնտեսությունը: Ունենք շուրջ 60 մլրդ դրամով պակաս ստեղծված ավելացված արժեք, քան 2018-ին: Շինարարության ծավալները, ըստ էության, աճ չունեն, նույնն են մնացել»,-ասաց նա:

Մինասյանը նշեց՝ բաց հանքերի շահագործման արդյունքում 25 մլրդ դրամով ավելի գումար է ապահովվել: Նրա կարծիքով՝ դա հակասում է հայտարարված այն քաղաքականությանը, որ տնտեսությունը հանքարդյունաբերությունից պետք է վերակողմնորոշվի դեպի առաջադեմ տեխնոլոգիաների զարգացում: Մինասյանին չի գոհացրել նաև արտահանման կառուցվածքը, նրա կարծիքով՝ տնտեսության լոկոմոտիվ է դարձել աշխատուժ պահանջող, բայց ոչ գիտատար ոլորտը:

ԿԲ նախկին նախագահ տնտեսագետ Բագրատ Ասատրյանը 2019-ը համարեց տնտեսական պատմության հաջողված էջերից մեկը: Նրա համոզմամբ՝ անցյալ տարվա տնտեսական աճի զարգացումների մեջ մեծ մասնաբաժին ունեն հասարակական սպասումները: «Համակարգային փոփոխություններ անցյալ տարի 1-2-ն են եղել, բացի քաղաքական դիրքորոշումներից, խոստումներից, ինստիտուցիոնալ տեղաշարժեր դեռ չկան: Կան առանձին միջոցառումներ, բայց դրանք ստացել են հասարակության արձագանքը: Ունենք 7.6 տոկոս տնտեսական աճ, առաջնային զարգացում ապրել են այն ոլորտները, որտեղ հասարակության մասնակցությունն ավելի մեծ է, կամ հասարակության սպասումներն ավելի լայն դրսևորում են ունենում»,-ասաց նա:

Տնտեսագետը նկատեց՝ արդյունաբերության մեջ կրկին առաջնային տեղ է դուրս եկել հանքարդյունաբերությունը, մինչդեռ վերամշակող արդյունաբերության աճը եղել է ավելի ցածր: «Գյուղատնտեսությունը դեռ չի արտացոլում այն իրականությունը, ինչ մենք ունենք Հայաստանում: Այն մեզ մոտ մնացորդային բնույթ է կրում»,-ասաց Ասատրյանն ու նշեց՝ գյուղատնտեսության մեջ ժամանակակից տեխնոլոգիաներ չեն կիրառվում:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում