Հասարակական

Մահացել Է Սու-34 կործանիչի կոնստրուկտոր Ռոլան Գուրգենի Մարտիրոսովը

2 րոպեի ընթերցում

Մահացել Է Սու-34 կործանիչի կոնստրուկտոր Ռոլան Գուրգենի Մարտիրոսովը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում մահացել Է ավիակոնստրուկտոր Ռոլան Մարտիրոսովը, որը նախագծել Է Սու-34 բազմաֆունկցիոնալ կործանիչ-ռմբակոծիչը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ավիաշինական ճյուղի մի աղբյուր:

«Փետրվարի 27-ին կյանքի 85-րդ տարում վախճանվել Է Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի հերոս, Սու-34-ի գլխավոր կոնստրուկտոր Ռոլան Գուրգենի Մարտիրոսովը»,- ասել Է գործակալության զրուցակիցը:

Հուղարկավորության օրն ու վայրն այս պաին հայտնի չեն: «Սուխոյի» կայքի տվյալներով՝ Ռոլան Մարտիրոսովը Սուխոյ փորձնա-կոնստրուկտորական բյուրո Է եկել 1959 թվականին Մոսկվայի Օրջոնիկիձեի անվան ավիացիոն ինստիտուտն ավարտելուց հետո:

Անցել Է ինժեներից մինչեւ գլխավոր կոնստրուկտորի ուղին, մեծ ավանդ Է ներդրել Սու-7ԲԿԼ, Սու-15, Տ-4, Սու-24, Սու-24Մ եւ Սու-27 ինքնաթիռների մշակման եւ սերիական թողարկման բնագավառում: Նրա ղեկավարությամբ մշակվել եւ իրականացվել են Սու-34-ի հիմնական տեխնիկական լուծումները: Այդ տիպի ինքնաթիռներով ՌԴ-ի ռազմաօդային ուժերի օդաչուները սահմանել են յոթ համաշխարհային ռեկորդ, որոնք մինչ օրս չեն գերազանցվել, հայտարարում են «Սուխոյ»-ում: Կյանքի վերջին տարիներին Մարտիրոսովը մշակում Էր Սու-34-ի հետագա տեխնիկական բարելավումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում