Սպորտ

Հայտնի են բռնցքամարտիկների անունները, ովքեր կպայքարեն ՕԽ-ի վարկանիշային մրցաշարում 

1 րոպեի ընթերցում

Հայտնի են բռնցքամարտիկների անունները, ովքեր կպայքարեն ՕԽ-ի վարկանիշային մրցաշարում 

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի մարզիչը հրապարակել է այն բռնցքամարտիկների անունները, ովքեր կմասնակցեն Օլիմպիական խաղերի համար նախատեսված առաջին վարկանիշային մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օլիմպիական խաղերի վարկանիշի համար տարբեր քաշային կարգերում կպայքարեն Կորյուն Սողոմոնյանը՝ 52 կգ, Արթուր Բազեյանը՝ 57 կգ, Հովհաննես Բաչկովը՝ 63 կգ, Գուրգեն Մադոյանը՝ 69 կգ, Արման Դարչինյանը՝ 75 կգ, Գոռ Ներսիսյանը՝ 81 կգ, Նարեկ Մանասյանը՝ 91 կգ, Գուրգեն Հովհաննիսյանը՝ +91կգ: Կանանց պայքարում հանդես կգան Անուշ Գրիգորյանը՝ 51կգ և Անի Հովսեփյանը՝ 69 կգ:

Լոնդոնում կայանալիք մրցաշարը կմեկնարկի մարտի 14-ին և կեզրափակվի 24-ին: Բացի այս, բռնցքամարտիկները ևս մեկ հնարավորություն կունենան պայքարելու Խաղերի ուղեգրի համար ավելի ուշ՝ արդեն Փարիզում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում