ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստ Տիգրան Հարությունյանը հաղթեց «Aeroflot open-2020» մրցաշարի B ենթախմբում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոսկվայում ընթացող մրցաշարի A ենթախմբի 9-րդ` վերջին տուրում Մանուէլ Պետրոսյանը և Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիաները: Գաբրիել Սարգսյանը մրցում էր Շանթ Սարգսյանի հետ և հաղթեց նրան: Մանուէլ Պետրոսյանը 9 հնարավորից հավաքելով 6 միավոր մրցաշարային աղյուսակում գրավեց 8-րդ տեղը: Գաբրիել Սարգսյանը 20-րդն է:
B ենթախմբի վերջին տուրում Տիգրան Հարությունյանը և Էլինա Դանիելյանը կիսեցին միավորը: Հովիկ Հայրապետյանը և Լիլիթ Մկրտչյանը հաղթեցին, Աննա Սարգսյանը` պարտվեց:
9 հնարավորից հավաքելով 7 միավոր՝ Տիգրան Հարությունյանը կիսեց 1-3 հորիզոնականները, սակայն լրացուցիչ միավորներով դարձավ մրցաշարի հաղթող: