Հասարակական

Բուլղարիայի կառավարությունը Wizz Air-ն ընտրել է որպես Սոֆիան Երևանին կապող ավիաընկերություն

1 րոպեի ընթերցում

Բուլղարիայի կառավարությունը Wizz Air-ն ընտրել է որպես Սոֆիան Երևանին կապող ավիաընկերություն

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի կառավարությունը հունգարական Wizz Air-ն ընտրել է որպես Սոֆիա-Երևան-Սոֆիա ավիաչվերթն իրականացնող ավիաընկերություն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է Բուլղարիայի կառավարությունը:

Ընտրությունը կատարվել է համաձայն միջպետական համաձայնագրի, Եվրոպական միության օրենսդրության և Բուլղարիայի ազգային իրավանորմերի:

Ավիաընկերությունը շաբաթական երկուական ավիաչվերթ իրականացնելու պատրաստակամություն է հայտնել՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին: Չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի մարտի վերջերից:

Ակնկալվում է, որ երկու երկրների միջև պարբերական չվերթերը կնպաստեն երկկողմ կապերի ամրապնդմանը, զբոսաշրջության և գործարար կապերի զարգացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում