Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 59-րդ տարում մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել պատմաբան Վահե Լորենցը:

«Խոսքեր չեմ գտնում ասելու․․․ Եղբայր, Ընկեր, Հայ․․․ Մա՛րդ․․․

Դառը, շատ դառը կորուստ․․․ գիտության համար, ազգի՛ համար, մարդկությա՛ն համար․․․Ճանաչածս ամենալուսավոր, ամենաազնիվ, ամենաանաչառ մարդկանցից մեկը․․․»,- գրել է Լորենցը:

Հուշարձանագետի մահվան լուրը տարածել է նաև «Հայ կինոյի վերածնունդ» կազմակերպությունը:

«Մահացել է հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք Սամվել Կարապետյանը։ Գիտությանը և մշակույթին նվիրյալ անհատականություն, որի թողած ուսումնասիրություններով ժառանգությունը դեռ սերունդներ է կրթելու։ Իր գործին նվիրյալ եզակի տեսակով ազնիվ մարդ և մասնագետ։ Ցավակցում ենք Կարապետյանների ընտանիքին և նրա մտերիմներին»,- ասված է կազմակերպության «Ֆեյսբուք»-ի էջում։

Սամվել Կարապետյանը ծնվել է1961թ.հուլիսի 30-ին։ ԱրմատներովԱրճեշ գավառիԲերդաղ գյուղից է։ 1978թ. ավարտել է Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցը Սկսած1975 թվականից ճամփորդել էՀայկական ԽՍՀ տարածքով բնությունը ուսումնասիրելու նպատակով, իսկ 1978 թվականից սկսած լուսանկարում, չափում և նկարագրում է հայկական հուշարձանները ամբողջՊատմական Հայաստանի տարածքով։ Երեք տասնամյակի ընթացքում հետազոտում և ցուցակագրում է Պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ։

Հայերեն Français Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները