Սպորտ

Մանուէլ Պետրոսյանը Aeroflot Open 2020 շախմատային մրցաշարի առատարին զիջում է կես միավորով 

1 րոպեի ընթերցում

Մանուէլ Պետրոսյանը Aeroflot Open 2020 շախմատային մրցաշարի առատարին զիջում է կես միավորով 

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում ընթացող Aeroflot Open 2020 շախմատային միջազգային մրցաշարը մոտենում է ավարտին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի նախավերջին տուրի A ենթախմբում Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Մանուէլ Պետրոսյանն ունի 5,5 միավոր և առաջատարներին զիջում է կես միավորով:

B ենթախմբում Տիգրան Հարությունյանը և Էլինա Դանիելյանը հաղթանակ տարան, Աննա Սարգսյանը և Հովիկ Հայրապետյանը պարտվեցին, իսկ Լիլիթ Մկրտչյանը կիսեց միավորը մրցակցի հետ: Տիգրան Հարությունյանն ունի 6,5 միավոր և երկու առաջատարներից մեկն է:

Aeroflot Open 2020-ը կեզրափակվի փետրվարի 27-ին: Մոսկվայում ընթացող մրցաշարի հիմնական խմբում ընդգրկվել է 74 շախմատիստ: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով` 9 տուրով: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 140 հազար եվրո:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում