ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի գլխավորությամբ քննարկվել են ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը փետրվարի 26-ին կազմակերպել էր հանդիպում, որի հիմնական նպատակն էր քննարկել ոռոգման սեզոնի մեկնարկին ընդառաջ առկա խնդիրները, ինչպես նաև գերնորմատիվային հողատարածքներում ոռոգման խնդրի լուծման հնարավոր ուղիները: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ Կարեն Դաղբաշյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ Գուրգեն Եղիազարյանը, «Շենիկ» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Սամվել Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի շարք ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման մասնակիցները փաստել են, որ երբեմն ֆերմերների կողմից ոռոգման աշխատանքները սխալ կազմակերպելու և իրականացնելու պատճառով տեղի է ունենում ջրի կրկնակի կորուստ և անհրաժեշտություն կա ուղղորդել նրանց այս հարցում: Այս համատեքստում կարևորվել է հատկապես ՀՀ ԷՆ Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության խորհրդատուների տեղեկատվական աջակցությունը ֆերմերներին:

Գուրգեն Եղիազարյանն առաջարկել է շահագրգիռ պետական մարմինների հետ սերտ համագործակցությամբ ուսումնասիրել հանրապետության տարբեր մարզերի ոռոգման համակարգում առկա խնդիրներն ու ֆերմերներին տրամադրել համապատասխան տեխնոլոգիական լուծումներ: Նրա կարծիքով՝ պետք է ոռոգման համակարգում մշակել որոշակի քաղաքականություն՝ գյուղացուն անպայմանորեն ներգրավելով այդ աշխատանքների մեջ։

Ներկաները գերնորմատիվային հողերի ոռոգման խնդիրը լուծելու տարբեր ուղիներ են առաջ քաշել։ Միաժամանակ ընդգծվել է, որ այս գործընթացում կարևոր է հաշվի առնել տվյալ հողի ջրաֆիզիկական հատկությունները։

Քննարկման մասնակիցները համակարծիք են եղել, որ ոռոգման համակարգի բարելավումը կնպաստի ոչ միայն ջրային ռեսուրսների խնայողությանը, այլև բերքատվության բարձրացմանը։

Նախարարի տեղակալը առաջարկել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, գտնել համագործակցության եզրեր՝ տվյալ խնդրին գործնական լուծում տալու նպատակով, կազմել խնդրի լուծման առաջարկների փաթեթներ և ներկայացնել նախարարություն։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան