Disney-ի նոր ղեկավար Է դարձել Բոբ Չապեկը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղեկավարության փոփոխություն Է տեղի ունեցել The Walt Disney Company ամերիկյան խոշոր կորպորացիայում. Բոբ Չապեկը դարձել Է դրա նոր գլխավոր տնօրենը, ավելի վաղ այդ պաշտոնն զբաղեցնում Էր Ռոբերտ Այգերը: Այդ մասին ասված Է փետրվարի 25-ին ընկերության կայքում հրապարակված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այգերը, որն ընկերության ղեկավարն Էր 2005 թվականից, կշարունակի աշխատել այնտեղ: Մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի վերջը նա կզբաղեցնի վարչության գործադիր նախագահի պաշտոնը: Բիզնեսմենը, մասնավորապես, պատասխանատու կլինի Disney-ի ստեղծագործական ստորաբաժանումների համար:

Չապեկը Disney-ում աշխատում Է արդեն շուրջ 27 տարի: Ավելի վաղ նրա պատասխանատվության ոլորտի մեջ մտնում Էին ընկերության ժամանցային զբոսայգիները, ինչպես նաեւ նրա արտադրանքի մի մասը: Չապեկն աշխատանքի այն ուղղությունների թվում, որոնք նա համարում Է հանգուցային, նշել Է տեխնոլոգիական ինովացիաները եւ Disney-ի դերի ընդլայնումը միջազգային շուկաներում:

The Walt Disney Company-ի գլխավոր գրասենյակը գտնվում Է Բերբանքում (Կալիֆոռնիայի նահանգ): Ընկերության շուկայական կապիտալիզացիան գնահատվում Է մոտավորապես 230 մլրդ դոլար:

Ինչպես նշում Է CNBC-ն, Disney-ի բաժնետոմսերը ղեկավարության փոխվելու վերաբերյալ նորությունների ֆոնին ընկել Է 2,5 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի

Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին

Արմավիրի քրեական ոստիկանները կալանավորել են բնակարանային գողության փորձ կատարած երկու տղամարդու

ՆԱՏՕ-ն ցանկանում է ամրապնդել իր արևելյան սահմանը անօդաչու թռչող սարքերի և արհեստական բանականության միջոցով

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Անմեղ խաղից մինչև կիբեռբուլինգ․ ինչպես պաշտպանել երեխաներին առցանց վտանգներից

Ինդոնեզիայում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, կա առնվազն 20 զոհ

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Ուժի մեջ է մտել մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը

Վենեսուելայի իշխանություններն ազատ են արձակել 131 քաղբանտարկյալի