Disney-ի նոր ղեկավար Է դարձել Բոբ Չապեկը
2 րոպեի ընթերցում

Այգերը, որն ընկերության ղեկավարն Էր 2005 թվականից, կշարունակի աշխատել այնտեղ: Մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի վերջը նա կզբաղեցնի վարչության գործադիր նախագահի պաշտոնը: Բիզնեսմենը, մասնավորապես, պատասխանատու կլինի Disney-ի ստեղծագործական ստորաբաժանումների համար:
Չապեկը Disney-ում աշխատում Է արդեն շուրջ 27 տարի: Ավելի վաղ նրա պատասխանատվության ոլորտի մեջ մտնում Էին ընկերության ժամանցային զբոսայգիները, ինչպես նաեւ նրա արտադրանքի մի մասը: Չապեկն աշխատանքի այն ուղղությունների թվում, որոնք նա համարում Է հանգուցային, նշել Է տեխնոլոգիական ինովացիաները եւ Disney-ի դերի ընդլայնումը միջազգային շուկաներում:
The Walt Disney Company-ի գլխավոր գրասենյակը գտնվում Է Բերբանքում (Կալիֆոռնիայի նահանգ): Ընկերության շուկայական կապիտալիզացիան գնահատվում Է մոտավորապես 230 մլրդ դոլար:
Ինչպես նշում Է CNBC-ն, Disney-ի բաժնետոմսերը ղեկավարության փոխվելու վերաբերյալ նորությունների ֆոնին ընկել Է 2,5 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: