Հասարակական

Արարատի մարզում հիմնանորոգվել է 12 կմ ճանապարհահատված

1 րոպեի ընթերցում

Արարատի մարզում հիմնանորոգվել է 12 կմ ճանապարհահատված

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արարատի մարզում 2019 թվականին հիմնանորոգվել է 12 կմ երկարությամբ միջպետական ճանապարհահատված՝ Երասխից մինչև Պարույր Սևակի համայնքի Տիգրանաշեն թաղամաս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Ճանապարհաշինության ոլորտում մեր մարզում Կառավարության կողմից իրականացվել է 1 խոշոր ծրագիր՝ հիմնանորոգվել է 12 կմ երկարությամբ միջպետական ճանապարհահատված՝ Երասխից մինչև Պարույր Սևակի Տիգրանաշեն թաղամաս: Այդ ճանապարհը միշտ գտնվել է շատ վատ վիճակում, դեռ Խորհրդային Միության փլուզումից հետո այդտեղ նման մասշտաբի աշխատանքներ չէին կատարվել»,- նշեց Սարգսյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում