Սպորտ

Շանթ Սարգսյանը հաղթեց «Aeroflot open 2020»-ի 7-րդ տուրում

1 րոպեի ընթերցում

Շանթ Սարգսյանը հաղթեց «Aeroflot open 2020»-ի 7-րդ տուրում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստ Մանուէլ Պետրոսյանը շարունակում է կես միավորով զիջել «Aeroflot open 2020» մրցաշարի առաջատարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի A խմբի 7-րդ տուրում Մանուէլ Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը կիսեցին միավորը: Հաղթանակ տարավ Շանթ Սարգսյանը: Այժմ Մանուէլ Պետրոսյանն ունի 5 միավոր և առաջատարից հետ է կես միավորով:

B ենթախմբում Հովիկ Հայրապետյանը և Տիգրան Հարությունյանը ոչ-ոքի ավարտեցին միմյանց հետ պարտիան: Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը հաղթեցին, Լիլիթ Մկրտչյանը պարտվեց: Այս խմբում 7 առաջատարներից երեք 5,5 միավորով Հայաստանի ներկայացուցիչներն են Տիգրան Հարությունյանը, Հովիկ Հայրապետյանը և Աննա Սարգսյանը:

Aeroflot Open 2020-ը կեզրափակվի փետրվարի 27-ին: Մոսկվայում ընթացող մրցաշարի հիմնական խմբում ընդգրկվել է 74 շախմատիստ: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով` 9 տուրով: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 140 հազար եվրո:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում