ՏՄՊՊՀ նախագահը ներկա է գտնվել մրցակցության ընկալման վերաբերյալ հետազոտության շնորհանդեսին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը փետրվարի 25-ին ներկա է գտնվել «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) և «ԱՄ Փարթնրզ Քոնսալթինգ Քամփնի» ընկերության կողմից կազմակերպված շնորհանդեսին, որի ընթացքում ներկայացվել են «Գործարարների շրջանում տնտեսական մրցակցության ընկալման վերաբերյալ իրականացված սոցիոլոգիական հետազոտություն» ուսումնասիրության արդյունքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, իր բացման խոսքում Գեղամ Գևորգյանը կարևորել է պետական մարմինների և հանրային հատվածի, մասնավորապես, հասարակական կազմակերպությունների հետ ակտիվ, սերտ համագործակցությունը՝ վստահություն հայտնելով, որ մասնագիտական հանրույթի ջանքերի մեկտեղումը, կառուցողական, առողջ բանավեճը մշտապես հանգեցնում են առավել լավ վերջնարդյունքի, որից շահում է քաղաքացին, բիզնեսը և պետությունն ընդհանրապես:

ՏՄՊՊՀ նախագահն այս համատեքստում տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսում են ակտիվացնել հանձնաժողովին կից հասարակական խորհրդի աշխատանքները և ստեղծել երկխոսության ևս մեկ հրապարակային հարթակ՝ այդ համագործակցությունը դարձնելով առավել ներառական և արդյունավետ:

«Տնտեսական մրցակցության ընկալման հարցում, ինչպես նաև ՏՄՊՊՀ-ի՝ որպես մարմնի վերաբերյալ, հանրության շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացման, տնտեսվարողների շրջանում մրցակցային մշակույթի խրախուսման ուղղությամբ ամենօրյա աշխատանք ունենք իրականացնելու»,- իր խոսքում նշել է Գեղամ Գևորգյանը՝ հավելելով, որ ՏՄՊՊՀ-ն իր աշխատանքներում առաջնահերթ որդեգրել է «չվնասելու» սկզբունքը և պատրաստակամ է բաց և թափանցիկ աշխատել տնտեսավարողների և հանրության լայն շերտերի հետ:

Հետազոտությունը կատարվել է «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ՍՊԸ-ի կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ ԹԻՀԿ կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում ՀՀ-ի տնտեսության 27 տարբեր բնագավառներ ներկայացնող 400 բիզնեսների ղեկավարների և այլ պատասխանատու պաշտոնյաների հետ դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով: Հարցազրույցներ են անցկացվել ձեռնարկությունների միավորումների, բիզնեսների և սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում