Արտաքին քաղաքականություն

Մնացականյանն ու Լավրովը քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգին առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Մնացականյանն ու Լավրովը քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանի շրջանակներում փետրվարի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների երկկողմ և բազմակողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային հրատապության մի շարք հարցերի, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների շուրջ:

ԱԳ նախարարները անդրադարձ կատարեցին ԼՂ խաղաղ գործընթացին:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում