ԵԿՄ վարչության և «Ֆիդայիներ» ՀԿ անդամները Զորավար Անդրանիկի 155-ամյակի առթիվ այցելեցին Եռաբլուր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրապահ կամավորականների միություն վարչությունն ու «Ֆիդայիներ» ՀԿ-ն Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 155-ամյակի օրն այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Զորավար Անդրանիկը մեծ դերակատարություն է ունեցել ֆիդայական շարժման ժամանակ:

«Զորավար Անդրանիկը դարասկզբին մեծ դերակատարում ունեցավ՝ շատ ու շատ մարդկանց փրկելով արհավիրքից: Դուք գիտեք՝ նա որտեղ գնում էր, երեխաներին հավաքում, բերում էր Հայաստան: Կարծում եմ, որ ԵԿՄ-ն ժառանգն է Զորավար Անդրանիկի և Սպարապետ Վազգեն Սարգսյանի: Դարավերջին գտնվեց մեկը՝ ի դեմս սպարապետ Վազգեն Սարգսյանի, որը կարողացավ համախմբել ջոկատները: Չունենալով կանոնավոր բանակ, նրանց շնորհիվ՝ ֆիդայական շարժման և ազատամարտիկների հետ, կարողացանք փրկել Արցախի մեր ժողովրդին և ազատագրել այդ տարածքները»,- նշեց Միքայելյանը:

Զորավարի զարմիկ Լևոն Օզանյանն ասաց, որ հպարտ է հայ և Անդրանիկ Օզանյանի հետնորդը լինելու համար:

«Շատ ուրախ եմ, որ Զորավարի ծննդյան օրն այսքան մարդ է գալիս Եռաբլուր: Համոզված եմ, որ մարդիկ սերնդեսերունդ կայցելեն նրա շիրիմին, կհիշեն և կհպարտանան նրանով»,- ընդգծեց Լևոն Օզանյանը:

«Ֆիդայիներ» հասարակական կազմակերպության նախագահ Սեյրան Չիլինգարյանը շեշտեց, որ սերունդներին կոչ արեց ապրել անդրանիկաբար, ապրել հայաբար:

«Հող են ազատագրել մեր տղաները, մի քիչ կիսատ ենք թողել, սերունդներին կոչ ենք անելու շարունակել մեր կիսատ թողած գործը: Մենք Գանձակում պիտի տոնենք այս տոնը, Մասիսի վրա, Ղարսում, Վանում, Մուշում, Սասունում…»,- ասաց Չիլինգարյանը:

Ներկաները ծաղիկներ և ծաղկեպսակներ խոնարհեցին զորավար Անդրանիկի, սպարապետ Վազգեն Սարգսյանի, Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների շիրմաքարերին:

Պանթեոնից հետո «Ֆիդայիներ» ՀԿ անդամներն այցելեցին «Զորավար Անդրանիկ» ֆիդայական շարժման թանգարան, որտեղ տարբեր մարզիկներ հանդես եկան սպորտային ելույթներով:

Բարերար Արմեն Գեորգենն էլ «Զորավար Անդրանիկ» թանգարանին նվիրեց Ֆրանսիայում գտնված և Հայաստան բերված Զորավար Անդրանիկի դիմանկարը, որն արվել է մոտ 100 տարի առաջ:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա