«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Անդրանիկի վրեժը թուրք ոստիկանից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Անդրանիկ Օզանյանը ծնվել է 1865 թ. փետրվարի 25-ին՝ Արեւմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում, արհեստավորի ընտանիքում: Կրթությունը ստացել է Մուշեղյան վարժարանում: Ավարտելուց մեկ տարի անց պատանուն բանտարկել են՝ թուրք ժանդարմին ծեծի ենթարկելու մեղադրանքով: Պատմությունը հետեւյալն է եղել: Թորոսը՝ երիտասարդ Անդրանիկի հայրը, մի օր տուն է վերադարձել արնաշաղախ. նրան ծեծի էր ենթարկել թուրք ոստիկանը: Անդրանիկը մի քանի օր շարունակ ճանապարհի վրա սպասել է, որպեսզի հանդիպի նրան: Այդ օրերի ընթացքում նա մի քանի անգամ տեսել է Անդրանիկին, քմծիծաղ տվել, սակայն հարմար առիթ չի վիճակվել, որպեսզի տաքարյուն երիտասարդը հոր վրեժը լուծի: Անդրանիկի համբերությունը որոշ ժամանակ անց հատել է՝ ձեռքի մեծ մահակով նրան ծեծի է ենթարկել այնպես, որ թուրք ոստիկանը մահացել է: Անդրանիկ Զորավարին բանտարկել են: Մի քանի օր անց նրա ընկերներին հաջողվել է իրեն բանտից փախցնել: Պատանին տեղափոխվել է Կոստանդնուպոլիս: Որոշ ժամանակ անց վերադարձել է հայրենի քաղաք, ապա՝ Ղրիմ եւ Կովկաս, հայկական ռազմական ջոկատներին զինամթերք հասցնելու համար:

Աղբյուր Սերոբի վախճանից հետո Մուշի, Սասունի, Խնուսի հայդուկներն իրենց ջոկատների ղեկավարությունը վստահել են Անդրանիկ Օզանյանին: Նրա առաջնորդությամբ գլխատվել է Աղբյուր Սերոբի սպանության պատվիրատուն, ով ազգությամբ եղել է քուրդ՝ Բշարե Խալիլին, այնուհետեւ սպանվել է հայդուկապետին թունավորողը:

...Առաքելոց վանքի մարտից տուժած թուրքական իշխանությունը խոստացել է վրեժ լուծել հայդուկներից, մինչդեռ նույն ժամանակահատվածում եվրոպական թերթերում հիացական տողեր են գրվել Անդրանիկ Զորավարի եւ իր հայդուկների քաջագործության մասին: «Զորավար Անդրանիկը կանգնած է հայկական հերոսականության գագաթին։ Հայերն ամենուր նրան ցնծությամբ են դիմավորում։ Նրանք մեծ ուշադրությամբ ու հիացմունքով են ունկնդրում նրա յուրաքանչյուր խոսքը։ Իսկ նա՝ այդ զինվորը, որը ցարական Ռուսաստանի կործանումից հետո անհավասար մարտեր էր վարում թուրքական բանակի դեմ, ունի ասելիք։ Այժմ նրա խոսքերը նույնքան հատու են, որքան նրա սուրը»,- գրել է «Վաշինգտոն Փոսթ» ամերիկյան թերթը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:

Հայերեն العربية

Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի

Գերմանական զենքի արտահանման հիմնական երկիրը 2026 թվականին Ուկրաինան է

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով 1 դոլար անվանական արժեքով ոսկե մետաղադրամ կթողարկվի

Իրանը հայտարարել է, որ այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի

ՌԴ-ն սպասում է «3+3» ձևաչափի հերթական հանդիպումների հերթականության համաձայնեցմանը Երևանի և Բաքվի միջև. Զախարովա

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբ

Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին

Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը սիներգիաների ամրապնդման ուղղությամբ գործընկերների հետ համագործակցելու հարցում