Շախմատիստ Մամիկոն Ղարիբյանը՝ «Կրագերո Ռեզորթ» մրցաշարի հաղթող
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիայում ավարտվեց «Կրագերո Ռեզորթ» միջազգային մրցաշարը, որտեղ հաղթող դարձավ Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Կրագերո Ռեզորթ» մրցաշարում հաջող հանդես եկավ 16-ամյա պատանի շախմատիստ Մամիկոն Ղարիբյանը։ Ղարիբյանը 1-6-րդ տուրերում տարավ 6 հաղթանակ և, մրցաշարի վերջնամասում խաղալով 3 ոչ-ոքի, դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող։ Ղարիբյանը լրացրեց նաև գրոսմայստերի նորմա, ինչպես նաև 28 կետով բարելավեց անհատական վարկանիշը։
Այս մրցաշարի հաջողությունը այս տարի երկրորդն է Ղարիբյանի համար։
Հունվարին Ղարիբյանը հաջող էր հանդես եկել նաև Հայաստանի տղամարդկանց առաջնության բարձրագույն խմբում։
Կրագերոյի մրցաշարում հաջող հանդես եկան նաև Հայաստանի մյուս ներկայացուցիչները, ովքեր զգալիորեն բարելավեցին իրենց անհատական վարկանիշները։