Հասարակական

Գյումրու սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվում են վառարաններ ու վառելիքի բրիկետներ

1 րոպեի ընթերցում

Գյումրու սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվում են վառարաններ ու վառելիքի բրիկետներ

ԳՅՈՒՄՐԻ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տաքություն-Հայաստան» ծրագրի շրջանակներում Գյումրու սոցիալապես անապահով, բազմազավակ, տնակներում բնակվող ընտանիքներին տրամադրվում են արդյունավետ վառարաններ ու էկոլոգիապես մաքուր վառելիքի բրիկետներ: Ծրագիրն իրականցնում է «Հայկական կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը «Կարիտաս Ավստրիա»-ի ֆինանսական աջակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բացի սոցիալական բաղադրիչից, ծրագիրը նաև բնապահպանական խնդիր է լուծում: «Որպես շահառու ընդգրկված են այն ընտանիքները, որոնք որպես վառելիք օգտագործում են ցանկացած իր ու առարկա՝ հագուստից մինչև պլաստմասսե իրեր, պոլիէթիլենային պարկեր, ինչը օդի աղտոտման պատճառ է: Փայտի փոխարեն ծղոտի բրիկետներ վառելը ոչ միայն էկոլոգիապես մաքուր է, այլ նաև ավելի էժան։ Այս պահին բրիկետները ձեռք են բերվում Կոտայքի մարզից, բայց նպատակներ կան, սեփական արտադրություն ստեղծելով, ավելի շատ շահառուներ ընդգրկել ծրագիր», -նշեց ծրագրի ղեկավարա Արմեն Մարտիրոսյանը:

Ծրագիրը պիլոտային է, սակայն, արդյունավետությունից ելնելով, այն կարող է շարունակվել։

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում