Սպորտ

Արման Միքայելյանը զիջել է Պրահայի մրցաշարի առաջատարի դիրքերը

1 րոպեի ընթերցում

Արման Միքայելյանը զիջել է Պրահայի մրցաշարի առաջատարի դիրքերը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Արման Միքայելյանը զիջել է առաջատարի դիրքերը Պրահայի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Չեխիայում ընթացող Պրահայի շախմատային փառատոնի բաց մրցաշարի 8-րդ տուրում Արման Միքայելյանը պարտություն կրեց` զիջելով հնդիկ Ակաշային: Այս պարտությունից հետո Միքայելյանը զիջեց առաջատարի դիրքը և այժմ մրցաշարային աղյուսակում 9-րդն է: Փառատոնի ավարտին մնացել է մեկ տուր:

Պրահայի շախմատի միջազգային փառատոնի շրջանակում անցկացվում է 13 մրցաշար՝ 10 շրջանային, 1 բաց մրցաշար, ինչպես նաև արագ և կայծակնային մրցաշարեր։ Փառատոնի գլխավոր Masters մրցաշարին մասնակցում են 10 հանրահայտ գրոսմայստերներ: Բաց մրցաշարին մասնակցում է 248 շախմատիստ 35 երկրից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում