Սպորտ

Արման Միքայելյանը Պրահայի շախմատային մրցաշարի առաջատարներից է

1 րոպեի ընթերցում

Արման Միքայելյանը Պրահայի շախմատային մրցաշարի առաջատարներից է

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Արման Միքայելյանը Պրահայի շախմատային մրցաշարի առաջատարներից է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեխիայում ընթացող Պրահայի շախմատային փառատոնի բաց մրցաշարի 7-րդ տուրում Արման Միքայելյանը հաղթանակ է տոնել` գերազանցելով չեխ Ռիչարդ Բիոլեկին: Այժմ Միքայելյանն ունի 6 միավորով երեք առաջատարներից մեկն է:

Պրահայի շախմատի միջազգային փառատոնի շրջանակում անցկացվում է 13 մրցաշար՝ 10 շրջանային, 1 բաց մրցաշար, ինչպես նաև արագ և կայծակնային մրցաշարեր։ Փառատոնի գլխավոր Masters մրցաշարին մասնակցում են 10 հանրահայտ գրոսմայստերներ: Բաց մրցաշարին մասնակցում է 248 շախմատիստ 35 երկրից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում