Հասարակական

Չեմպիոնները պետք է դառնան ընդօրինակելի կերպար երիտասարդների համար. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Չեմպիոնները պետք է դառնան ընդօրինակելի կերպար երիտասարդների համար. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպորտի զարգացումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն: ՀՀ նախագահական նստավայրում տարվա 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանն այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այս ուղղությամբ գործնական քայլերի մեկնարկը տրված է:

«Մենք հիմա մշակում ենք Հայաստանի մինչև 2050 թվականի զարգացման ռազմավարությունը: Մեր պետական նպատակը մինչև 2050 թվականն առնվազն 25 օլիմպիական ոսկե մեդալ ունենալն է: Շատերին այս նշաձողը թվում է չափազանց բարձր, բայց դա ոչ թե մեզ հուսահատեցնում է, այլ ընդհակառակը՝ ոգևորում, որովհետև չեմպիոն լինելու համար կա մի շատ կարևոր նախապայման՝ տրամադրված լինել անելու ոչ թե այն, ինչ հնարավոր է, այլ այն, ինչ անհնար է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը: Այս առումով ՀՀ վարչապետը կարևոր է համարում մեծ սպորտի զարգացումը: Նա ընդգծեց, որ պետք է կարողանալ մեծացնել ՀՀ և Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու վստահությունը սեփական ուժերի նկատմամբ:

«Մենք ունենք քաղաքական որոշում, որ ամուր կանգնենք սպորտի, մարզիկների կողքին, առավելագույնն անենք Հայաստանում սպորտի զարգացման համար: Կարևոր է սպորտի դերը սերունդների արժեհամակարգային փոփոխությունների իմաստով: Ցավոք, երիտասարդության շրջանում քրեական մշակութային ազդեցությունները մեծ են, մեր չեմպիոնների դերը տեսնում եմ նրանում, որ դառնան ընդօրինակելի կերպար երիտասարդների համար, վստահություն ներշնչեն սեփական ուժերի նկատմամբ, ցույց տան, թե աշխատասիրությունը, թիմային լինելու ընդունակությունն ինչպիսի բարձրունքների կարող է հասցնել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Այդ համատեքստում ՀՀ վարչապետը կարևոր համարեց մարզական ենթակառուցվածքների զարգացումը, լավ մարզադպրոցներ, մարզագույք ունենալը, լավ մարզիչներին խրախուսելը: Նա նշեց, որ կառավարությունը մեծ ծավալի մարզագույք է գնել մարզադպրոցների համար:

«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի մարզական հանրությունը և կառավարությունը կդառնան դաշնակիցներ, գործընկերներ Հայաստանի զարգացման ռազմավարական տեսլական իրագործելու հարցում: Կառավարությունն իրենից կախված ամեն ինչ կանի, որ զգաք պետության աջակցությունը: Շնորհակալություն եմ հայտնում ձեր նվիրումի, ձեռքբերումների համար»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում