Սպորտ

Գյումրեցի շախմատիստները մեկնարկեցին «Կրագերո Ռեզորթ» մրցաշարում 

1 րոպեի ընթերցում

Գյումրեցի շախմատիստները մեկնարկեցին «Կրագերո Ռեզորթ» մրցաշարում 

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրին ներկայացնող շախմատիստները Գյումրու քույր քաղաք Կրագերոյից (Նորվեգիա) արդեն երկրորդ անգամ հրավեր են ստացել մասնակցելու «Կրագերո Ռեզորտ Չեսս-2020» միջազգային մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարին մասնակցելու համար Կրագերո են մեկնել միջազգային վարպետ Վահագն Խաչատրյանը, Եվրոպայի պատանիների կրկնակի չեմպիոն, ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանը, Անահիտ Մկրտչյանը, Սիմոն Թումանյանը, Հայկ Մանուկյանը, Սյուզաննա Առաքելյանը:

Մրցաշարն անցկացվում է երկու խմբով:

A մրցաշարին մասնակցում են Վահագն Խաչատրյանը, Մամիկոն Ղարիբյանը, Անահիտ Մկրտչյանը, Սիմոն Թումանյանը և Հայկ Մանուկյանը:

Սյուզաննա Առաքելյանը իր ուժերն է փորձում B մրցաշարում:

Կայացել են մրցաշարի 1-ին և 2-րդ տուրերը։

A մրցաշարում հանդես եկող Մամիկոն Ղարիբյանը տարել է 2 հաղթանակ և մրցաշարի առաջատարների շարքում է։ Վահագն Խաչատրյանը և Հայկ Մանուկյանը վաստակել են 1-ական միավոր, Սիմոն Թումանյանը՝ 0,5, իսկ Անահիտ Մկրտչյանը 2 պարտիան էլ տանուլ է տվել։

B մրցաշարում հանդես եկող Սյուզաննա Առաքելյանը վաստակել է 1 միավոր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում