Հայտնի հայ նկարիչներն ի աջակցություն Չինաստանի ստեղծել են միասնական կտավ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի Հայ նկարիչները ստեղծել են միասնական կտավ՝ բարոյական աջակցություն ցուցաբերելու համար Չինաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառումը նախաձեռնել է Նանկինի մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, նկարիչ Գագիկ Ավետիսյանը Հայաստանի նկարիչների միության օժանդակությամբ:

Միջոցառման բացման արարողությանը ներկա էին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան ԹիանԷրլունը:

Զոհրաբ Մնացականյանը վստահություն հայտնեց, որ Չինաստանի կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումները շատ մոտ ապագայում թույլ կտան հաղթահարել ստեղծված իրավիճակը և բնականոն հուն վերադարձնել կյանքը:

«Այս միջոցառման նպատակն է մեր զորակցությունը և քաջալերանքը հայտնել բարեկամ Չինաստանին և չին ժողովրդին նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում` այս անգամ մշակութային արտահայտմամբ: Մեր ժողովուրդների միջև մշակույթի տարբեր ճյուղերի և տարաբնույթ միջոցառումների միջոցով փոխադարձ կապերը եղել են շարունակական և վերընթաց: Մենք առանձնահատուկ սրտացավության ենք հետևում վարակի այս բռնկմանը, որն արդեն իսկ բազմաթիվ մարդկային կյանքեր է խլել: Հիացմունքի է արժանի այս մարտահրավերներին դիմակայող չին ժողովրդի վճռականությունը»,- ընդգծեց Մնացականյանը:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան ԹիանԷրլունը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և նշեց, որ այս միջոցառումը արտահայտում է Հայաստանի աջակցությունը չին ժողովրդին:

« Շեշտել, որ այս համաճարակը հանկարծակի էր բռնկվել և դրան պատրաստ չէինք, բայց Չինաստանի կառավարությունը Սի Ցզինպինի գլխավորությամբ լուրջ քայլեր է ձեռնարկել և երկրի յուրաքանչյուր հատվածում խստիվ վերահսկվում է և ձեռնարկվում են քայլեր: Հայաստանի Հանրապետության ժողովուրդը և ղեկավարությունը ի դեմս նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, հայտնել են իրենց կարեկցանքը չին ժողովրդին և Չինաստանի ղեկավարությանը, ինչպես նաև աջակցություն են ցուցաբերել և առաջարկել»,- ասաց Թիան Էրլունը:

Նկարիչներ Արամ Իսաբեկյանի, Գագիկ Ավետիսյանի, Արա Հակոբյանի և այլ նկարիչների ստեղծած միասնական կտավը կհանձնեն Հայաստանում Չինաստանի դեսպանությանը, որից հետո այն կուղարկվի Չինաստանի Ուհան քաղաք:

Հայերեն العربية

Տնտեսական զարգացման միտումները շարունակում են դրական մնալ. Պապոյան

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց