Տնտեսություն

Տպագրված ՀԴՄ կտրոնների քանակն անշեղորեն բարձրանում է. ՊԵԿ նախագահ

1 րոպեի ընթերցում

Տպագրված ՀԴՄ կտրոնների քանակն անշեղորեն բարձրանում է. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տպվող հաշվիչ դրամարկղային կտրոնների քանակն անշեղորեն բարձրանում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

«ՀԴՄ կտրոնների քանակը գնալով անշեղորեն բարձրանում է: Այս հունվարին ավելի քան 9 մլն ՀԴՄ կտրոն ավելի է տպվել նախորդ հունվարի համեմատ»,-ասաց Անանյանը:

Նա նկատեց՝ կա հանրության մի մեծ զանգված, որը լսում է ՀՀ վարչապետի հորդորները, դա նաև ՊԵԿ-ի հետ համատեղ աշխատանքի արդյունքն է: Անանյանը նշեց՝ բարձրանում է մարդկանց իրավագիտակցությունը, սակայն բոլոր երկրներում, բոլոր հասարակություններում էլ կա մի զանգված, որն աընդհատ փորձելու է այս կամ այն եղանակով հարկեր չվճարել, թաքցնել եկամուտները, ստվերում գործել: «Մեր գործառույթը նրանց բացահայտելն ու հորդորների տեսքով հարկ վճարելու մշակույթ ձևավորելն է»,-ասաց նա:

Անդրադառնալով մարդկանց շահագրգռելուն, շահումով ՀԴՄ կտրոնների տարբերակին՝ նա նշեց՝ չի կիսում այդ կարծիքը: «Պետք է մարդկանց համոզելով, հորդորելով, խնդրելով, պարտադրելով գնանք առաջ»,-ասաց Անանյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում