Սպորտ

Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել նաև երկրորդ ստուգողական մրցամարտերում 

1 րոպեի ընթերցում

Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել նաև երկրորդ ստուգողական մրցամարտերում 

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկ քաղաքում կայացած ուսումնամարզական հավաքի վերջին օրը հայ բռնցքամարտիկները սպարինգ-մենամարտեր են անցկացրել Ուկրաինայի, Չեխիայի, Մոլդովայի և Լեհաստանի ներկայացուցիչների հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայ բռնցքամարտիկներից իրենց մենամարտերը հաղթանակով են ավարտել 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը։

Այս հավաքով Հայաստանի բռնցքամարտի հավաքականը նախապատրաստվում էր Մեծ Բրիտանիայում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին, որը կկայանա մարտին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում