Նոր մշակույթ գյուղացիական տնտեսությունների համար.ապահովագրության պայմանագիր է կնքել 200 տնտեսավարող

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը փորձում է նոր մշակույթ արմատավորել գյուղացիական տնտեսությունների շրջանում. կառավարության աջակցությամբ գյուղատնտեսության ապահովագրության ծրագրով պայմանագիր է կնքել արդեն 200 տնտեսավարող: Ոմանք դեռ տատանվում են՝ դիմել, թե ոչ, սակայն պետությունը ակտիվ իրազեկման աշխատանքներ է տանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրավիրված ասուլիսում «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագրի մասին խոսեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը և Գյուղատնտեսության ապահովագրողների ազգային գործակալության տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանը:

«Ծրագրի շրջանակում էկոնոմիկայի նախարարության կողմից տեղի է ունենում սուբսիդավորում՝ շուրջ 50 տոկոսի շրջանակում։ Գարնանային ցրտահարության ռիսկից ապահովագրվելու դեպքում պետությունը սուբսիդավորում է 60 տոկոսը, կարկտի և հրդեհի ռիսկերից ապահովագրվելու դեպքում՝ 10 տոկոսը, իսկ երկու ռիսկերից ապահովագրվելու դեպքում գյուղացիական տնտեսություններին տրամադրվում է հավելյալ 10 տոկոս զեղչ: Այսինքն՝ կառավարությունը մի մասը սուբսիդավորում է, որ գյուղացիական տնտեսությունները կարողանան առավել էժան գնով ձեռք բերել ապահովագրություն»,-ասաց Իռա Փանոսյանը:

Նա նկատեց՝ նախկինում, երբ տարերային աղետների հետևանքով գյուղացիները վնասներ էին գրում, բողոքում էին, և պետությունը փոքր գումարի չափով փոխհատուցում էր տրամադրում գյուղացիական տնտեսություններին: Սակայն դա հնարավորություն չէր տալիս, որ տնտեսավարողը հաջորդ տարի սկսեր իր գյուղատնտեսական գործունեությունը: Այս ծրագիրը կլուծի այդ հարցը: Փանոսյանը տեղեկացրեց, որ բոլոր մարզերում իրականացնում են պետական աջակցության ծրագրերի իրազեկման արշավ: «Գյուղացիական տնտեսությունների կողմից բավականին մեծ է գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը: Այդ ծրագիրն առաջին անգամ ենք իրականացնում, պետք է կարողանանք գյուղացիների մոտ վստահության մակարդակը բարձրացնել: Սա նոր մշակույթ է, այն պետք է արմատավորվի մեր գյուղացիական տնտեսությունների մոտ: Քանի որ առաջին տարին է, նրանք փորձում են հասկանալ, թե արդյոք այդ պրոդուկտն այն է, ինչ իրենց ներկայացվում է: Ամենամեծ գովազդը կլինի այն, երբ մենք տանք առաջին փոխհատուցումը»,- ասաց նա:

Ծրագիրը կյանքի է կոչվել հայ-գերմանական աջակցության շրջանակում: 5 մլն եվրո տրամադրվել է ՀՀ կառավարության կողմից, 5 մլն եվրո՝ գերմանական KFW բանկի կողմից՝ գյուղատնտեսության ապահովագրության պայմանագրերի սուբսիդավորման համար: Գյուղատնտեսության ապահովագրողների ազգային գործակալության տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանն անկեղծացավ՝ նույնիսկ իր ծանոթները զանգում ու իրեն հարցնում են՝ ապահովագրե՞ն, թե ոչ: Նա նկատեց՝ մարդիկ հասկանում են, որ ծրագիրը լավն է, սակայն պայմանագիր կնքել չեն շտապում:

Ծրագրի մեկնարկը տրվել է սեպտեմբերի 30-ին. «Կարկուտ և հրդեհ» և «գարնանային ցրտահարություն» ռիսկերից ապահովագրվում են երկու մշակաբույս՝ ծիրանը և խաղողը: Կարկուտի և հրդեհի դեպքում ընտրվել է 6 մարզ՝ Արարատը, Արմավիրը, Արագածոտնը, Կոտայքը, Վայոց ձորը, Տավուշը, գարնանային ցրտահարման դեպքում՝ երկու մարզ՝ Արարատը, Արմավիրը: 2020 թվականի փետրվարի 5-ից ապահովագրվող մշակաբույսերի ցանկում ընդգրկվել են նաև խնձորը, դեղձը, աշնանացան գարի/ցորենը և գարնանացան գարի/ցորենը: Նոր երեք մշակաբույսերը «կարկուտ և հրդեհ» ռիսկի համար հասանելի են ՀՀ բոլոր մարզերում: Հրդեհ ռիսկը հաշվարկվել է անվճար, այսինքն՝ բացառությամբ հացահատիկի, կարկուտի ռիսկը գնելու դեպքում հավելյալ արժեք չի ստեղծի սակագնի վրա: Գարնանային ցրտահարության ռիսկի ապահովագրության պայմանագրի կնքման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև փետրվարի 25-ը:

«Փետրվարի 14-ի դրությամբ արդեն վաճառվել են ավելի քան 200 ապահովագրական պայմանագրեր: Մեծամասնությունը Արարատի և Արմավիրի մարզերում են: Ցրտահարությունն այս փուլում հասանելի է հենց այդ մարզերում, այդ ռիսկից ապահովագրության վերջնաժամկետը փետրվարի 21-ն է, մարդիկ թողել են վերջնաժամկետին: Այն, որ շարժ կա, շատ լավ է, բայց մենք ակնկալում ենք, որ ապահովագրական պայմանագրերը լինելու են ավելի շատ»,-ասաց Հովակիմյանն ու հորդորեց վերջին պահին չթողնել պայմանագրի կնքումը:

Ռիսկային գոտիականությունից կախված՝ ծիրանի համար մեկ հեկտարի կտրվածքով սուբսիդավորման մասը հանած տնտեսավարողը պետք է վճարի միջինը 45-65 հազար դրամ: Երկրորդ ռիսկային գոտում 1 հեկտարի ապահովագրության համար տնտեսավարողը կարող է վճարել օրինակ 8200 դրամ: Կապանը գտնվում է 4-րդ ռիսկային գոտում: Եթե այդտեղ խնձորի համար ապահովագրական ծածկույթ ընտրվի 2 մլն դրամը, ապա տնտեսավարողի համար ապահովագրական գումարը կկազմի 158 հազար դրամ, որի 50 տոկոսը կսուբսիդավորի կառավարությունը: Ստացվում է, որ 1 հա-ի համար 47 հազար դրամ վճարող տնտեսավարողը ցրտահարության արդյունքում այգու 80 տոկոս վնասի համար կստանա 1 մլն 400 հազար դրամ փոխհատուցում: 10 տոկոս վնասը չի փոխհատուցվում:

Գործակալությունն իրականացնելու է գյուղատնտեսական ապահովագրության ընթացիկ կառավարումը: Գործակալությունն է վնաս գնահատողներին տալու լիցենզավորում: Վնասի գնահատման դասընթացները սկսել են դեռևս նախորդ տարվա փետրվար ամսից: Վնաս գնահատողները չեն հանդիսանում ապահովագրական ընկերությունների աշխատակիցներ, նրանք անկախ վնաս գնահատողներ են:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում