Հասարակական

Գեղարքունիքի մարզում դժվարանցանելի ճանապարհներ կան

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում դժվարանցանելի ճանապարհներ կան

ԳԱՎԱՌ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի մի շարք համայնքներ տանող ճանապարհներին դժվարանցանելի իրավիճակ է առաջացել բքի պատճառով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, բացի Վարդենիսի տարածաշրջանի մի շարք ուղղություններից ու Վարդենյաց լեռնանցքից, մարզի մյուս տարածքների ճանապարհների անցանելիությունը լիարժեքորեն ապահովված է: §Վարդենյաց լեռնանցքում ու Վարդենիսի տարածքի մի շարք համայնքներ տանող ճանապարհներին անցած գիշերվա ընթացքում գրանցված բուքը կրկին դժվարանցանելի իրավիճակ է ստեղծել տրանսպորտային երթեւեկության համար: Առանձին տեղերում ձյան կուտակումները հասել են մինչեւ 1 մետր շերտի: Ճանապարհաշինարարները շարունակում են մաքրման եւ մշակման աշխատանքները: Անցած գիշերվա ընթացքում տեղացած թույլ ձյունը տեղ-տեղ մերկասառույց է առաջացրել միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհներին, որոնց մշակման ուղղությամբ եւս տարվում են աշխատանքներ¦,- իրավիճակը ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում