Սփյուռք

Զարեհ Սինանյանը մի շարք հանդիպումներ է անցկացրել Ռուսաստանում

6 րոպեի ընթերցում

Զարեհ Սինանյանը մի շարք հանդիպումներ է անցկացրել Ռուսաստանում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվա աշխատանքային այցի ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է «Սկոլկովո» նորարարական կենտրոն, շրջել և ծանոթացել հայազգի ստարտափերների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գրասենյակից, «TryFit» ընկերության գրասենյակում ստարտափի հիմնադիր և գործադիր տնօրեն Վահան Մարտիրոսյանը հանձնակատարին ներկայացրել է, թե ինչպես է ընդամենը վայրկյանների ընթացքում 3D մոդելավորման միջոցով և 12 հատուկ չափանիշների գնահատմամբ հաճախորդին ցուցադրվում իր ոտնաթաթերի առանձնահատկություններին ամենահարմար չափսն ու մոդելը և գործընկեր հարյուրավոր խանութներից առաջարկում լավագույն տարբերակները: «Այսօր սթարթափն օգտագործվում է միլիոնավոր մարդկանց կողմից բազմաթիվ երկրներում: Բացի այդ՝ «TryFit»-ը սկանավորման միջոցով արտադրում է օգտատիրոջ ոտքին համապաստխան անհատական ներդիրներ, որոնք ապահովում են հարմարավետ, առողջ, ճիշտ քայլքն ու կեցվածքը: Վահան Մարտիրոսյանը նշեց, որ ցանկություն և պատրաստակամություն կա գործունեություն ծավալել նաև Հայաստանում: Զարեհ Սինանյանն ընդգծեց, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը պատրաստ է աջակցել այս նախաձեռնությանը: Մի շարք հայտնի ընկերություններում նորարարության որոնման և ստեղծման ոլորտի պատասխանատու Մաքսիմ Բարսամյանը ցանկություն հայտնեց Հայաստանում անցկացնել ոլորտային խորհրդատվություններ և էքսպերտիզա:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը Գլխավոր հանձնակատարը հանդիպեց «Ռուսաստանի հայերի միավորում» կազմակերպության անդամների հետ: Զարեհ Սինանյանը նախ ներկայացրեց գրասենյակի ծրագրերը, սփյուռքի քարտեզագրման շուրջ իրականացվող աշխատանքները, հայրենադարձության գործընթացը, հայրենադարձների ռեսուրս կենտրոն ստեղծելու գաղափարը: Ներկաները հանձնակատարին հարցեր ուղղեցին զինվորական ծառայության, գրասենյակի կառուցվածքի, ծրագրերին մասնակցելու ընթացակարգերի վերաբերյալ: Առաջարկներ հնչեցին իրականացնել ուսանողական համահայկական հավաքներ, ստեղծել հայ համայնքների միջև կրթական և մշակութային փորձի փոխանակման հարթակներ:

Հաջորդ հանդիպումը Մոսկվայի Հայ Կաթողիկե եկեղեցու երիտասարդական համայնքի ներկայացուցիչների հետ էր: Երիտասարդները պատմեցին իրենց գործունեության, միջոցառումների, ամառային ճամբարների կազմակերպման դժվարությունների ու մինչ այժմ ունեցած արդյունքների մասին, պատրաստակամություն հայտնեցին ավելի սերտ համագործակցել հանձնակատարի գրասենյակի հետ:

Գլխավոր հանձնակատարը հանդիպեց նաև «Լսարան» նախաձեռնության անդամների հետ: Այս նախաձեռնությունը նախևառաջ կրթական հարթակ է, որը կազմակերպում է ամենամյա միջազգային համաժողովներ, դառնում համախմբման, կամավորության զարգացման, սերունդների հանդիպման հետաքրքիր վայր: Զարեհ Սինանյանը նախ մասնակիցներին ներկայացրեց նախորդ 8 ամսիների ընթացքում սփյուռքի հետ տարված աշխատանքը, արդունքները, ուղղությունները, նոր ծրագրերը, կարևորեց սփյուռքում հայաստանակետրոն ինքնության ձևավորման, հայ լինելը հեռանկարային դարձնելու հնարավորությունները: Խոսվեց նաև համայնքային կառույցների հզորացման, կազմակերպվածության բարձրացման և ցանցային աշխատանքի արդյունավետության մասին: Նախաձեռնության անդամները նշեցին, որ սյս տարի «Լսարան»-ի համաժողովը կիրականացվի ապրիլի 10-12-ը և կլինի թվով 6-րդը: Նախաձեռնությունն ընդլայնել է աշխարհագրությունը՝ իր թիմում ներգարվելով մասնակիցներ Կրասնոդարից, շուտով նաև Պետերբուրգից: Հանդիպման ընթացքում քննարկվեցին սփյուռքի մյուս համայնքների հայ երիտասարդների, Հայաստանում նմանատիպ գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ կապերի հաստատմանը, համաժողովի կազմակերպման ընթացքին առնչվող հարցեր:

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը եղավ նաև Յարոսլավլում, ՀՀ պատվավոր հյուպատոս Վահագն Խաչատրյանի ուղեկցությամբ այցելեց Սուրբ Գևորգ եկեղեցի և «Նաիրի» մշակութային կենտրոն, ծանոթացավ 160 աշակերտ ունեցող կենտրոնի գործունեությանը, շրջեց հայերենի, հայ երգ ու պարի, դուդուկի, շախմատի դասարաններում: Այնուհետ Գլխավոր հանձնակատարը հանդիպեց տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Զարեհ Սինանյանը նախ շնորհակալություն հայտնեց նրանց Հայաստանի և հայ ժողովրդի անունը բարձր պահելու, միևնույն ժամանակ բնակության երկրի արժանապատիվ քաղաքացի լինելու համար: Այնուհետ ներկաները ծանոթացան հանձնակատարի գրասենյակի գործունեությանը, ծրագրերին, ուղղություններին, նոր գործառույթներին: Հարցեր ուղղվեցին հայրենադարձության, օրենսդրական բարեփոխումների, Հայաստանի Հանրապետության անձնագիր ստանալու ընթացակարգի, հակահայկական քարոզչության դեմ պայքարի մասին: Համայնքի անդամներին հետաքրքրում էր նաև, թե արդյոք հանձնակատարը սփյուռքում ունենալու է իր ներկայացուցիչներին: Զարեհ Սինանյանն ընդգծեց, որ ձևաչափը դեռ հստակ չէ, բայց նման գաղափար կա և խոշոր համայնքներում ներդրվելու է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Սփյուռք

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Սփյուռք

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

Սփյուռք

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

Սփյուռք

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Սփյուռք

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Հայաստանում տեղի են ունենում  խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Սփյուռք

Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Սփյուռք

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

Սփյուռք

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

Արամ Ա կաթողիկոսը Հռոմի Պապի հետ քննարկել է եկեղեցական կյանքի, Լիբանանի, ԼՂ հայության և հայ գերիների վերադարձի հարցեր

Սփյուռք

Արամ Ա կաթողիկոսը Հռոմի Պապի հետ քննարկել է եկեղեցական կյանքի, Լիբանանի, ԼՂ հայության և հայ գերիների վերադարձի հարցեր

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում