Բքի պատճառով մոլորված փրկարարներն ու «Վեոլիա ջուր»-ի աշխատակիցները հայտնաբերվել են

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դիմել է Արտակարգ իրավիճակների նախարարությանը, որ «Վեոլիա Ջուր» ընկերության Թալինի տարածաշրջանում՝ «40 աղբյուր» ջրագծի սառած ջրաղբյուրների վթարավերականգնողական աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է «BV206» վթարափրկարարական ամենագնաց տեխնիկա: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ժամը 09:55-ից մինչև ժամը 12:25-ը Արագածի թիվ 21 հրշեջ-փրկարարական ջոկատի «BV206» վթարափրկարարական ամենագնացն էվակուատրով տեղափոխվել է Գառնահովիտ գյուղ, իսկ ժամը 12:30-ին մեկնել է («Վեոլիա Ջուր» ընկերության 7 աշխատակից և 2 փրկարար) դեպի Գառնահովիտ գյուղի հյուսիս-արևելք՝ «Չլկաններ» կոչվող հատված (մոտ 12 կմ)՝ վթարավերականգնողական աշխատանքներն իրականացնելու: Վերադարձին՝ ժամը 19:50-ին, Արագածի թիվ 21 հրշեջ-փրկարարական ջոկատի վարորդ-փրկարար փ/ծ ավագ սերժանտ Ռ. Բեսալյանը զեկուցել է, որ գյուղից մոտ 6 կմ հեռավորության վրա հայտնվել են բքի մեջ. մթության, մառախուղի և անհարթ ռելիեֆի պատճառով չեն կարողանում գտնել վերադարձի ճանապարհը: Հրշեջ-փրկարարները Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն են տրամադրել իրենց գտնվելու վայրի կոորդինատները, որն անմիջապես Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում քարտեզագրվել է և այնուհետև՝ տրամադրվել օգնության մեկնող փրկարարներին

ԱԻ նախարարի հրամանով Գառնահովիտ գյուղում ստեղծվել է աշխատանքային շտաբ՝ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ փոխգնդապետ Դ. Պետրոսյանի գլխավորությամբ:

Ժամը 20:27-ին Գառնահովիտ գյուղ են մեկնել Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատի («ZIL131» 496vv01, Կունգ), մարտական հաշվարկը և մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ փոխգնդապետ Դ. Պետրոսյանը:

Ժամը 21:33-ից՝ 7 փրկարար ծառայող և Գառնահովիտ գյուղի 2 բնակիչ, եղանակային բարդ գիշերային պայմաններում սկսել են հետիոտնային վերելք՝ իրենց հետ տանելով սնունդ և անհրաժեշտ պարագաներ: Ժամը 02:50-ին գյուղից մոտ 6 կմ հյուսիս-արևելք որոնողական խումբը հայտնաբերել է Արագածի թիվ 21 հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմին (2 վարորդ-փրկարար) և «Վեոլիա Ջուր» ընկերության 7 աշխատակիցներին:

Ժամը 03:40-ին մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ փոխգնդապետ Դ. Պետրոսյանը տեղեկացրել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ որոշում է կայացվել խմբի վերադարձի ընթացքը սկսել լուսաբացին:

Ժամը 08:00-ից խումբը սկսել է վայրէջքը դեպի Սառնաղբյուր գյուղի ուղղությամբ, ժամը 10:14-ին խումբը Դ. Պետրոսյանի գլխավորությամբ հասել է գյուղ, խմբի բոլոր անդամների ինքնազգացողությունը բավարար է:

Ժամը 11:07-ին ավտոքարշակը ժամանել է Սառնաղբյուր գյուղ և ժամը 11:34-ին՝ «BV206» վթարափրկարարական ամենագնացը տեղափոխել մշտական տեղակայման վայր՝ Արագածի թիվ 21 հրշեջ-փրկարարական ջոկատ:

Հայերեն

Մունդիալ-2026. Իսպանիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր. Քննչական կոմիտե

Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին

Համայնքային ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ բացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող առյուծները տեղափոխվել են Կենդանաբանական այգի

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահը կայցելի ԱՄՆ

Viva-ն ձեռք է բերել Ovio-ն՝ թվային կոնվերգենտությունը զարգացնելու և պրոդուկտային առաջնորդությունն ամրապնդելու նպատակով

Արագածավան-Գետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան զոհեր

ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ հայկական ընկերությունները մասնակցել են «GITEX AI EUROPE 2026» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին

Պորտուգալական «Բենֆիկա» ակումբի ակադեմիան մուտք է գործում Հայաստան