Գյումրիում «ԱՌԴԱ» հիմնադրամի կառուցած սոցիալական բնակարանների բաշխման չափորոշիչները փոխվել են

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվել են Գյումրիում «ԱՌԴԱ»հիմնադրամի կողմից կառուցված սոցիալական բնակարանների բաշխման չափորոշիչները: Գյումրու քաղաքապետարան-«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամ համագործակցության արդյունքում Գյումրիում կառուցված սոցիալական բնակարանների բաշխման հանձնաժողովի որոշմամբ, բնակարանները կբաշխվեն նոր չափորոշիչներով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, խոսքը 3-րդ փուլով կառուցված բնակարաններից 6-ի բաշխման մասին է: Հանձնաժողովը որոշել է նախկինումսահմանված չափորոշիչներից հանել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, հաշմանդամություն ունեցող միայնակ անձանց առնչվող կետերը, սահմանվել է նոր չափորոշիչ՝ բնակարանները տրամադրել Գյումրի համայնքի կանաչ գոտիներում տեղադրված տնակներում բնակվողներին (պարտադիր պայման է՝ տնակի հաշվառում ունենալ 1998 թվականից), որպեսզի, ըստ առաջնահերթության, ազատվեն քաղաքի կանաչ գոտիները:

Ինչպես տեղեկացնում է Գյումրու քաղաքապետարանը, հանձնաժողովի սահմանված կարգով 1-սենյականոց բնակարանները տրամադրվելու են մինչև 4 հոգուց բաղկացած ընտանիքներին, որտեղ առկա է առնվազն 1 անչափահաս երեխա, իսկ 2-սենյականոցները՝ 4 և ավելի անձից բաղկացած ընտանիքների, որտեղ առկա է առնվազն 2 անչափահաս երեխա:

Գյումրու քաղաքապետարան-«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամ համագործակցության արդյունքում 3-րդ փուլով Գյումրիում կառուցված սոցիալական բնակարանների հանձնման արարողությանը տեղի էր ունեցել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին: Ծրագրի այս փուլով կառուցված 18 սոցիալական բնակարաններից 3-ը տրամադրվել էին նախորդ տարվա վիճակահանությանը մասնակցած, բայց բնակարանի շահառու չդարձած բնակիչների, 3 հատ 1-սենյականոց բնակարան տրամադրվել էր Գարեգին Նժդեհի թիվ 7 հասցեի՝ Տեքստիլագործների նախկին հանրակացարանում բնակվող երեք բնակչի, քաղաքապետարանի առաջարկով 1 հատ 2-սենյականոց բնակարան տրամադրվել էր գյումրեցի Մնոյանների ընտանիքին (4 անձից բաղկացած), իսկ մեկ հատ 1-սենյականոց բնակարան բարերարի առաջարկով տրամադրվել էր Գոհար Ստեփանյանին:

Մնացյալ բնակարանների բաշխման համար նախատեսվել էր այս տարվա սկզբին գումարել հանձնաժողովի նիստ, փոփոխություններ կատարել չափորոշիչներում և ըստ հերթականության իրականացնել հետագա գործընթացները:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը