Ռուբեն Էլբակյանի ձայնագրած  «La  Notte» երգը հնչում է Ֆրանսիայի իտալական ռադիոյի եթերում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանը Սուրբ Վալենտինի տոնի կապակցությամբ անակնկալ է պատրաստել բոլոր սիրահարների համար: «La Notte» իտալերեն թեմատիկ երգը գրվել է հատուկ արտերկրում «Ոսկե ձայն» տիտղոսին արժանացած երգչի համար և արդեն մի քանի օր է՝ հեռարձակվում է Ֆրանսիայի իտալական ռադիոյով: Երգի Խոսքերի հեղինակն է Անտոնելլա Մազզա, երաժշտությանը՝ Բեռնար Միկաելյանը:

«Անչափ զգացված եմ, որ սիրո տոնի կապակցությամբ ինձ համար այսպիսի գեղեցիկ երգ գրվեց ու սիրվեց իտալացի հանդիսատեսի կողմից: Հուսով եմ՝այն ջերմ ընդունելություն կգտնի նաև հայ հանդիսատեսի կողմից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է հռչակավոր տենորը:

Ռուբեն Էլբակյանը վերջերս հայ հանդիսատեսին զմայլել էր Կոմիտասի 150-ամյակին նվիրված «Չինար ես» տեսահոլովակով, որը նկարահանվել էր Հայաստանում:

Ներկայումս նա աշխատում է երեք կոմպոզիտորների կողմից հատուկ իր համար գրված երգերի նոր ձայնասկավառակի վրա, մեկտեղ՝ «Ավե Մարիա» խորագիրը կրող մենահամերգով շրջագայում է աշխարհում: Այս մենահամերգի անկրկնելի ու փառահեղ բացումը տեղի է ունեցել խորհրդանշական Փարիզի հայտնի Մադլեն եկեղեցում՝ արժանանալով հոտնկայս ծափահարությունների:

Ռուբեն Էլբակյանի հայաստանյան վերջին բարեգործական մենահամերգը տեղի է ունեցել 2007 թվականին՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի լեփ-լեցուն դահլիճում: Համերգի հասույթը տրամադրվել է Վլադիմիր Սպիվակովի ֆոնդին:

Հայերեն

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի