Հասարակական

Սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար Մարտունու քաղաքապետարանը կհատկացնի 38 միլիոն դրամ

2 րոպեի ընթերցում

Սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար Մարտունու քաղաքապետարանը կհատկացնի 38 միլիոն դրամ

ԳԱՎԱՌ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունու քաղաքապետարանն արդեն կառավարության հաստատմանն է ներկայացրել 2020 թվականին իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի հայտերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, այս տարի սուբվենցիոն ծրագրերով նախատեսվում է ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել Երեւանյան փողոցում, լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ՝ Կամոյի փողոցում, մասնակի հիմնանորոգման աշխատանքներ՝ քաղաքի չորս մանկապարտեզներում:

Կկառուցվի նաեւ արեւային ֆոտովոլտային կայան՝ 100 կվտ ժամ հզորությամբ: Նշված ծրագրերի իրականացման համար քաղաքապետարանը կհատկացնի 38 միլիոն դրամ: «Արեւային ֆոտովոլտային կայանը կառուցվում է քաղաքապետարանի եւ նրան ենթակա հիմնարկների էլեկտրաէներգիայի ծախսերը նվազեցնելու նպատակով:

Կայանը կփոխհատուցի քաղաքապետարանի, մանկապարտեզների եւ մեր ենթակայությամբ գործող մյուս հիմնարկների, ինչպես նաեւ գիշերային լուսավորության ցանցի սպառած էլեկտրաէներգիայի ծախսերը եւ մեզ գումարի տնտեսման հնարավորություն կտա: Հիմնանորոգման աշխատանքներ կիրականացվեն քաղաքի բոլոր չորս մանկապարտեզներում, որոնք փորձում ենք բերել ավարտական տեսքի: Շուրջ 700 գծամետր երկարությամբ կասֆալտապատվի Երեւանյան փողոցը, լուսավորության ցանց կկառուցվի Կամոյի փողոցում, որտեղ ասֆալտապատումը նախատեսված է կատարել պետական միջոցներով: Այս ամենի համար քաղաքապետարանը կհատկացնի 38 միլիոն դրամ, ճիշտ այնքան, որքան որ մեզ առայժմ հաջողվում է տնտեսել տարվա կտրվածքով: Տնտեսված միջոցների ավելացման դեպքում կարող ենք ավելի շատ ծրագրեր ընդգրկել մեր օրակարգում»,- նշեց Արմեն Ավետիսյանը:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում