Հասարակական

ՏՄՊՊՀ նախագահը հերքեց Հայաստան ձվի ներմուծման մասին տեղեկությունները

1 րոպեի ընթերցում

ՏՄՊՊՀ նախագահը հերքեց Հայաստան ձվի ներմուծման մասին տեղեկությունները

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հերքում է այն տեղեկությունները, թե Հայաստանի Հանրապետություն ձու է ներմուծվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս թեմային Գևորգյանն անդրադարձավ կառավարության փետրվարի 13-ի նիստում:

«Ձվի գնի հսկայական անկում կա, բայց ուզում եմ հստակ ասել, որ այս պահին որևէ պաշտոնական տվյալ չի ասում, որ Հայաստանի Հանրապետություն ձու է ներմուծվել: Այսինքն՝ գերարտադրության խնդիրն է կամ մեծ տնտեսավարողների կողմից վարած քաղաքականությունն է, որի վերաբերյալ այս պահին ուսումնասիրություն ենք անում: Ներմուծման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Գևորգյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում