Մարգո Ռոբին եւ Քրիստիան Բեյլը կնկարահանեն Դեւիդ Օուեն Ռասելի ֆիլմում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասաններ Մարգո Ռոբին եւ Քրիստիան Բեյլը նկարահանվելու են ամերիկացի ռեժիսոր Դեւիդ Օուեն Ռասելի ֆիլմում: Այդ մասին հայտնել Է Variety-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Աղբյուրը հրատարակությանը պատմել Է, որ նախագծի սյուժեն եւ անվանումն առայժմ չեն բացահայտում: Բայց հայտնի Է, որ Ռասելը սցենար Է պատրաստում, իսկ ժապավենի պրոդյուսերը լինելու Է Մեթյու Բուդմանը:

Մի քանի ամսվա ընթացքում նա ընտրում Էր համապատասխան դերասանական կազմը եւ սպասում, թե հոլիվուդյան աստղերը երբ ազատ ժամանակ կունենան նկարահանումների գրաֆիկում:

Ռոբիի եւ Բեյլի մասնակցությամբ կինոնկարը ռեժիսորի համար առաջինը կդառնա վերջին հինգ տարվա ընթացքում «Ջոյ» դրամայի (2015 թվականին) թողարկման պահից ի վեր, որտեղ գլխավոր դերում հանդես Է եկել Ջենիֆեր Լոուրենսը:

Դեւիդ Օուեն Ռասելը «Օսկար» մրցանակի եռակի հավակնորդ Է «Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում «Մարտիկը» (2010 թ.), «Իմ ընկերը խենթ Է» (2012 թ.) եւ «Խարդախություն ամերիկյան ձեւով» (2013 թ.) ֆիլմերի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի

Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին

Արմավիրի քրեական ոստիկանները կալանավորել են բնակարանային գողության փորձ կատարած երկու տղամարդու

ՆԱՏՕ-ն ցանկանում է ամրապնդել իր արևելյան սահմանը անօդաչու թռչող սարքերի և արհեստական բանականության միջոցով

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Անմեղ խաղից մինչև կիբեռբուլինգ․ ինչպես պաշտպանել երեխաներին առցանց վտանգներից

Ինդոնեզիայում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, կա առնվազն 20 զոհ

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Ուժի մեջ է մտել մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը