Մարգո Ռոբին եւ Քրիստիան Բեյլը կնկարահանեն Դեւիդ Օուեն Ռասելի ֆիլմում
1 րոպեի ընթերցում

Աղբյուրը հրատարակությանը պատմել Է, որ նախագծի սյուժեն եւ անվանումն առայժմ չեն բացահայտում: Բայց հայտնի Է, որ Ռասելը սցենար Է պատրաստում, իսկ ժապավենի պրոդյուսերը լինելու Է Մեթյու Բուդմանը:
Մի քանի ամսվա ընթացքում նա ընտրում Էր համապատասխան դերասանական կազմը եւ սպասում, թե հոլիվուդյան աստղերը երբ ազատ ժամանակ կունենան նկարահանումների գրաֆիկում:
Ռոբիի եւ Բեյլի մասնակցությամբ կինոնկարը ռեժիսորի համար առաջինը կդառնա վերջին հինգ տարվա ընթացքում «Ջոյ» դրամայի (2015 թվականին) թողարկման պահից ի վեր, որտեղ գլխավոր դերում հանդես Է եկել Ջենիֆեր Լոուրենսը:
Դեւիդ Օուեն Ռասելը «Օսկար» մրցանակի եռակի հավակնորդ Է «Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում «Մարտիկը» (2010 թ.), «Իմ ընկերը խենթ Է» (2012 թ.) եւ «Խարդախություն ամերիկյան ձեւով» (2013 թ.) ֆիլմերի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: