Հասարակական

Գեղարքունիքի մարզի ճանապարհներին իրականացվում են ձյան մաքրման աշխատանքներ

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի ճանապարհներին իրականացվում են ձյան մաքրման աշխատանքներ

ԳԱՎԱՌ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզում փետրվարի 12-13-ի ընթացքում տեղացած ձյան եւ բքի պատճառով պահպանվել է դժվարանցանելի վիճակը միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհների մի շարք հատվածներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, փետրվարի 13-ի ժամը 11.30-ի դրությամբ մարզի ճանապարհների հիմնական մասի անցանելիությունն ապահովված է, իսկ որոշ ուղղություններում ճանապարհաշինարարները շարունակում են մաքրման եւ մշակման աշխատանքները: «Ճանապարհների մաքրման աշխատանքներ այս պահին ընթանում են Ճամբարակի, Վարդենյաց ու Սոթքի լեռնանցքներում, Վարդենիսի տարածքի որոշ հատվածներում՝ Տրետուքում, Կութում, Ախպրաձորում, Գեղաքարում, Վերին Գետաշեն-Մադինա հատվածում: Ճանապարհաշինարարները վերջին երեք օրն աշխատել են շուրջօրյա եւ գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի ապահովեն ճանապարհների անցանելիությունը: Միջպետական, հանրապետական ու մարզային ճանապարհներին մերկասառույցը պահպանված է տեղ-տեղ: Եթե բուքը չսաստկանա, մինչեւ այսօր երեկոյան ճանապարհների լիարժեք անցանելիությունը կապահովվի բոլոր ուղղություններում»,-նշեց Գեւորգ Խաչատրյանը:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում