Հասարակական

Ավինյանը հնարավոր է համարում որոշ վերանայումները ճանապարհային երթևեկության բալային համակարգում

1 րոպեի ընթերցում

Ավինյանը հնարավոր է համարում որոշ վերանայումները ճանապարհային երթևեկության բալային համակարգում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հնարավոր է համարում, որ վերանայումներ կլինեն ճանապարհային երթևեկության բալային համակարգում՝ դրա ներդրումից հետո խախտումների վիճակագրություններն ուսումնասիրելուց հետո:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ավինյանն ասաց ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արտյոմ Ծառուկյանի հարցին:

«Բալային համակարգում որոշ վերանայումներ հնարավոր են, բայց դրանք պետք է լինեն շատ հիմնավոր: Չեմ բացառում, որ համակարգն իդեալական չէ, բայց այն միանշանակ դրական է ազդելու ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման առումով»,- ասաց Ավինյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում