Գեղարքունիքում բուքը խոչընդոտներ է ստեղծում ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում փետրվարի 11-ի երեկոյան եւ փետրվարի 12-ի ընթացքում շարունակվող բուքը ճանապարհաշինարարներին հնարավորություն չի տալիս լիարժեքորեն ապահովելու ճանապարհների անցանելիությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, փետրվարի 12-ի ժամը 10.30-ի դրությամբ ճանապարհները փակվել են Վարդենյաց եւ Ճամբարակի լեռնանցքներում, իսկ Սեւանի, Վարդենիսի եւ Ճամբարակի տարածաշրջաններում առկա են դժվարանցանելի ճանապարհներ ամենատարբեր ուղղություններում: «Բուքը ոչ միայն դժվարանցանելի իրավիճակ է ստեղծում, այլ նաեւ խանգարում է ճանապարհների մաքրման ու մշակման աշխատանքներ իրականացնելուն: Նույնիսկ երեկվա ընթացքում ճանապարհաշինարարների գործադրած ջանքերն այսօր արդեն դարձել են ապարդյուն: Մնում է սպասել բքի դադարին, որպեսզի հաջողվի ապահովել ճանապարհների լիարժեք անցանելիությունը»,-իրավիճակը ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի տեղեկացմամբ՝ փետրվարի 12-ի ընթացքում ձյան մեջ մեքենաների արգելափակվելու մասին ստացվել է չորս ահազանգ, որոնցից մեկը՝ Վարդենյաց, երեքը՝ Սոթքի լեռնանցքից:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը