Գեղարքունիքի ճանապարհների դժվարանցանելի հատվածներում իրականացվում են մաքրման աշխատանքներ

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում փետրվարի 11-ի առավոտվա դրությամբ դեռեւս դժվարանցանելի ճանապարհներ կան, որոնց մաքրման եւ մշակման ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, ճանապարհների մաքրման աշխատանքները հիմնականում ընթանում են Վարդենիսի տարածաշրջանի հինգ տարբեր ուղղություններում եւ Վարդենյաց լեռնանցքում:

Ճանապարհաշինարարների ջանքերով փետրվարի 10-ի ընթացքում հաջողվել է Վարդենիսի տարածքում 14 դժվարանցանելի ուղղություններից 9-ում ապահովել տրանսպորտային երթեւեկությունը: «Փետրվարի 11-ի առավոտյան ժամերի դրությամբ դժվարանցանելի են մնում Վարդենիսի տարածաշրջանի Այրք, Ախպրաձոր, Կախակն, Կութ, Ազատ բնակավայրեր տանող ճանապարհները: Մաքրման աշխատանքներն այժմ ընթանում են ամբողջ ծավալով ու բոլոր ուղղություններում՝ բացառությամբ Այրքի, որտեղ մաքրող տեխնիկան տեղ կհասցվի կեսօրից հետո: Ամենայն հավանականությամբ, փետրվարի 11-ի երեկոյան ժամերից արդեն Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհների անցանելիությունն ապահովված կլինի: Վարդենյաց լեռնանցքում նույնպես ապահովվել է ճանապարհի անցանելիությունը, իսկ այժմ ընթանում են ձյան շերտի մաքրման ու լայնացման աշխատանքներ: Մարզի մնացած հատվածներում ճանապարհները, որոնք հիմնականում պատված են մերկասառույցով, մշակվում են աղով ու ավազով: Վարդենիսի տարածքում ու Վարդենյաց լեռնանցքում ձյան շերտը կես մետրի է հասնում՝ չհաշված բքի արդյունքում կուտակածը»,- իրավիճակը ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը