Մահացել Է իսպանացի գրող Կառլոս Ռոխասը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 91 տարեկան հասակում ԱՄՆ-ում վախճանվել Է իսպանացի հայտնի գրող Կառլոս Ռոխասը՝ տասնյակ գրքերի հեղինակը եւ հեղինակավոր գրական մրցանակների դափնեկիրը: Այդ մասին հայտնել Է Valparaiso Ediciones հրատարակչական տունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռոխասի ստեղծագործությունների մեծ մասը պատմավեպեր են եւ քաղաքական գործիչների (Իսպանիայի Հանրապետության վերջին նախագահ Մանուել Ասանյայի, Իսպանական ֆալանգի հիմնադիր Խոսե Անտոնիո Պրիմո դե Ռիվերայի), բանաստեղծների (Ֆեդերիկո Գարսիա Լորկայի), նկարիչների (Ֆրանսիսկո Գոյայի, Պաբլո Պիկասոյի, Սալվադոր Դալիի) գեղարվեստական կենսագրություններ:

«Ապականություն եւ հույսեր» առաջին ստեղծագործությունը նա գրել Է 1957 թվականին: 2016 թվականին լույս Է տեսել նրա «Վերջին թագավորը երկրի երեսին» գիրքը: Նրա ստեղծագործությունները թարգմանված են աշխարհի շատ լեզուներով:

Ռոխասը մի քանի հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ գրականության ազգային մրցանակի («Հրադատություն» 1968 թվականին), Մոլորակ մրցանակի («Ասանյա» 1973 թվականին) եւ Նադայլա մրցանակի («Հնարամիտ հիդալգոն եւ բանաստեղծ Ֆեդերիկո Գարսիա Լորկան ելնում Է դժոխք» 1979 թվականին) դափնեկիր Է: 1950-ական թվականների վերջից նա ապրել Է ԱՄՆ-ում:

Կառլոս Ռոխասը 1953-ից մինչեւ 1957 թվականը որպես Կոլումբիայի նախագահ պաշտոնավարած Գուստավո Ռոխաս Պինիլյիի եղբորորդին Էր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Français Русский

Արարատում կկառուցվի 2 բազմաբնակարան շենք՝ 198 բնակարանով. 48-ը կտրամադրվի տարիներ շարունակ բնակարանի սպասող ընտանիքներին

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի 26 աշխատանք ավարտվել է

Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Կառավարությունը 43 մլն դրամ է հատկացրել «Մերիդիան» էքսպո կենտրոնի հարակից տարածքի ասֆալտապատման համար

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Մոնղոլիայի միջև վիզային համաձայնագրում փոփոխությունների վավերացմանը

ՀՀ կառավարության նիստ

Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին

Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Երևանի քաղաքապետը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին

Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին