Սպորտ

Սերգեյ Մովսեսյանը երկու հաղթանակ է տոնել շախմատի Բունդեսլիգայում 

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Մովսեսյանը երկու հաղթանակ է տոնել շախմատի Բունդեսլիգայում 

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Սերգեյ Մովսեսյանը շարունակում է ելույթները Բունդեսլիգայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայում կայացան Բունդեսլիգայի 5-րդ և 6-րդ տուրերը։ Առաջնության ֆավորիտ «Բադեն-Բադեն» ակումբի կազմում հանդես եկող Սերգեյ Մովսեսյանը երկու տուրում էլ հաղթանակներ տոնեց։ Մովսեսյանը իր այդ հաղթանակների շնորհիվ 5 կետով բարելավեց անհատական վարկանիշը և ընթացիկ 2649 վարկանիշով կրկին մտավ աշխարհի 100 լավագույն շախմատիստների ցուցակ:

«Բադեն-Բադեն» ակումբը, որի կազմում հանդես է գալիս նաև Լևոն Արոնյանը, 12 միավորով գլխավորում է աղյուսակը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում