Սպորտ

Կիևում երեք հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ հաղթել են իրենց մրցակիցներին

2 րոպեի ընթերցում

Կիևում երեք հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ հաղթել են իրենց մրցակիցներին

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիևում փետրվարի 8-ին, երեք ուկրաինաբնակ հայբռնցքամարտիկ դուրս են եկել ռինգ և հաղթել իրենց մրցակիցներին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելովAnalitikaUA.net-ը, աշխարհի չեմպիոն Արտեմ Դալաքյանը (19-0, 14 КО) 4-րդ անգամ պաշտպանեց իր գոտին վենեսուելացի Հոսբեր Պերեսի հետ լարված 12-րդ ռաունդանոց մենամարտում:

Պերեսի համար դա առաջին մենամարտն էր իր կարիերայում Հարավային Ամերիկայից դուրս: Իսկ Դալլաքյանը չորրորդ անգամ պաշտպանել է աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը և անցկացրել 19-րդ մենամարտը Ուկրաինայում: Աշխարհի չեմպիոն Արտեմ Դալաքյանը երկու տարի առաջ տիտղոսը նվաճել է ԱՄՆ-ում ՝ հաղթելով ամերիկացի Բրայան Վիլորային:

Union Boxing Promotion-ի բռնցքամարտի երեկոյի ընթացքում Զորավոր Պետրոսյանըև Արամ Ֆանիյանըռինգ դուրս եկան և հաղթեցին իրենց մրցակիցներին: Զորավոր Պետրոսյանը(6-0, 2 КО)նոկաուտի ենթարկեց Բելառուսի ներկայացուցիչ Նադզիր Բախշիևին 5-րդ ռաունդում, իսկ Արամ Ֆանիյանը(13-1, 1 КО)8-րդռաունդում միավորներով հաղթեց Արտյոմ Այվազիդիին:

Ինչպես ավելի վաղ խոստացել էրSparta Boxing Promotions-ի համահիմնադիր Իգոր Ֆանիյանը, ակումբի մարտիկների (Պետրոսյանի և Ֆանիյանի) ռինգ մուտքը տեղի է ունեցել հայկական երաժշտության ներքո:

Մեկ շաբաթ առաջ Sparta Boxing Promotions ներկայացուցիչ Կարեն Չուխաջյանը (16-1, 7 КО) հաղթել է ռուսաստանցի Սերգեյ Վորոբյովին (9-1, 6 КО) և նվաճել WBA International-ի գոտին:

Ուկրաինայի հայերի միությունը հատուկ ուշադրություն է դարձնում սպորտին և Ուկրաինայի մարզիկներին աջակցությանը։ Բացվում են տարբեր մարզական խմբակներ։ Մարզական միջոցառումներին շնորհվում են ՈՒՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանի մրցանակներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում